13:43 26.05.2020
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Քուվեյթի հայկական ազգային վարժարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ:
Այս տարեսկզբին տիկին Սարգսյանը Քուվեյթ կատարած այցի շրջանակում հյուրընկալվել էր վարժարանում, որը հիմնվել է 1960 թվականին և մեծ ներդրում է ունեցել Սփյուռքում սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության գործում: Կրթօջախը Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է:
Հանրապետության նախագահի տիկինն իր ողջույնները փոխանցելով ուսուցիչներին՝ հիշել է, որ շատ լավ տպավորություններ է ստացել վարժարան այցից՝ ընդգծելով, որ վարժարանի ուսուցչական կազմի նվիրվածությունն իրենց գործին գնահատանքի է արժանի:
«Հայկաշխարհ» մանկապատանեկան արևմտահայերեն կայքի խմբագրակազմի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը վարժարանի ուսուցիչների հետ զրուցել է հեռավար ուսուցման առավելությունների ու դժվարությունների, Հայաստանից դուրս արևմտահայերենի պահպանման ու ամրապնդման, ինչպես նաև մեկուսացման պայմաններում երեխաների ակտիվ կյանքի ապահովման հարցերի մասին:
Անդրադառնալով հեռավար ուսուցման առավելություններին և թերություններին՝ տիկին Սարգսյանը նշել է. «Լավ կողմերը հետևյալն են՝ ծնողները ստիպված չեն աշակերտներին մեքենայով շոգ եղանակին տանել դպրոց և բերել: Նշանակում է՝ ավելի քիչ մեքենաներ են դուրս գալիս փողոց, որը լավ է նաև բնության համար: Երկրորդ, այն ավելի պրակտիկ է. ուսուցիչն ավելի կազմակերպված է տեղեկությունը փոխանցում աշակերտին, կարող է նստել տանն իր սեղանի մոտ, ինչպես հիմա ես եմ, և կարդալ իր դասախոսությունը: Վատ կողմն այն է, որ աշակերտները զրկվում են սոցիալապես իրար հետ շփվելուց, չկան միջուսանողական զրույցներ, հարաբերություններ, և անհատ մարդն առանձնանում է: Դա է, որ դպրոցները և վարժարանները պետք է թույլ չտան»: Նրա խոսքերով՝ հեռավար ուսուցումը կարելի է շարունակել, բայց դրա հետ մեկտեղ պետք է ապահովել նաև աշակերտների սոցիալական շփումը՝ լինի դա սպորտային մրցում, համերգ, բակային խաղ, մարաթոն:
Տիկին Սարգսյանն առաջարկել է նաև օգտագործելով նոր տեխնոլոգիաներն ու հնարավորությունները՝ կապ ապահովել վարժարանի սաների և Հայաստանի նրանց հասակակիցների միջև՝ հնարավորություն տալով նրանց այս մեկուսացման ընթացքում նոր ընկերներ ձեռք բերել հայրենիքում:
Վարժարանի ուսուցիչները անդրադարձել են նաև հեռավար ուսուցման համար արևմտահայերենով դիդակտիկ նյութերի պակասի խնդրին: Ի պատասխան այս դիտարկումների՝ տիկին Սարգսյանը նշել է, որ շատ է կարևորում արևմտահայերենի պահպանումը և ամրապնդումը Հայաստանից դուրս: «Չպետք է թույլ տալ, որ այս գեղեցիկ լեզուն կորցնի իր ուժը, ուստի պետք է տպագրվեն գրքեր, անցկացվեն մրցույթներ, ասմունքի երեկոներ»,-ասել է տիկին Սարգսյանը: Այս համատեքստում նա առաջարկել է «Հայկաշխարհ» կայքի հիմնադիր, խմբագիր Նաիրի Մկրտչյանի հետ համագործակցաբար արևմտահայերենով բանաստեղծությունների նախագահական մրցույթ կազմակերպել երեք խմբերի՝ տարրական, միջին և ավագ դասարանների աշակերտների համար, արդյունքներն ամփոփել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը և մրցանակներ հանձնել հաղթողներին:
Ամփոփելով զրույցը՝ տիկին Սարգսյանը հորդորել է չհուսահատվել. «Ուժեղ եղեք, ամուր եղեք, պահեք և սիրեք ձեր ընտանիքները, որը շատ կարևոր է»:
14:58 13.05.2025
Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափՄայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […] ...
14:43 13.05.2025
Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ […] ...
14:33 13.05.2025
Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցիցՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը դժգոհ է մայիսի 9-ին Ռուսաստան կատարած իր այցից, սակայն ԵՄ-ին միանալը Սերբիայի ուղին և նպատակն է, որը երբեք կասկածի տակ չի դրվել։ Կոշտան Բելգրադ է ժամանել երեքշաբթի օրը։ Սերբական պետության ղեկավարը նրան հանդիսավոր կերպով դիմավորել է «Պալատա Սերբիա» կառավարական համալիրի […] ...
14:25 13.05.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […] ...
14:17 13.05.2025
Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը առայժմ չի պլանավորում որևէ այլ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, […] ...