Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+20.78 oC

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցը

08:40 13.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները, ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։

Նախարարությունների ղեկավարները բարձրացրել են հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։

«Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- նշել են աղբյուրները։

Նույն թեման Ֆիդանը բարձրացրել է մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ զրույցի ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ Ուիթքոֆ

13:52 13.05.2025

Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ։ «Կարծում եմ՝ ռուսները իսկապես ցանկանում են խաղաղ կարգավորում։ Երկու կողմերն էլ փորձում են հասկանալ, թե դա ինչ է նշանակում իրենց համար։ Մեր աշխատանքն է նրանց միավորել և ցույց տալ, որ նրանք չպետք է ընտրեն ոչ խաղաղ կարգավորում ունեցող […] ...

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

13:40 13.05.2025

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Հռոմի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը մրցաշարի երրորդ փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Յեսպեր դե Յոնգի (Նիդերլանդներ, 93-րդ ռակետ) նկատմամբ։ 23-ամյա թենիսիստը 1/8 եզրափակչում կմրցի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 18-րդ ռակետ) դեմ։ Սիները կորտ վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել։ Հիշեցնենք, որ նա արգելված դեղամիջոցներ օգտագործելու […] ...

Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

13:34 13.05.2025

Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

Փարիզի դատարանը Ժերար Դեպարդիեին մեղավոր ճանաչեց 2021 թվականին նկարահանման հրապարակում ոտնձգությունների համար, և դերասանը դատապարտվեց 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Դատարանը բավարարեց երկու հայցվորների՝ 54-ամյա բեմանկարիչ Ամելիի և 34-ամյա ռեժիսորի օգնական Սառայի բողոքները։ Կինոստուդիայի երկու աշխատակիցներն էլ պնդում էին, որ Les volets verts ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեպարդիեն անպարկեշտ կատակներ է […] ...

Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

13:23 13.05.2025

Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

Միացյալ Նահանգները ողջունում է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի միջնորդական դերը (կարգավորման գործում) Ուկրաինայում», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերել է Asharq News հեռուստաալիքը։ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը «համակարգում է Ռիադի հետ իր գործողությունները, որոնք ուղղված են […] ...

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:15 13.05.2025

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում […] ...

Հայտնի են եվրագավաթների եզրափակիչների մրցավարները

13:08 13.05.2025

Հայտնի են եվրագավաթների եզրափակիչների մրցավարները

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչների մրցավարական անձնակազմերը։ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչը կսպասարկի ռումինացի Իշտվան Կովաչի գլխավորած անձնակազմը։ Եզրերում նրան կօգնեն Միհայ Մարիկան և Ֆերենց Տունոդը։ Տեսաօգնականները կլինեն նիդերլանդցիներ Դենիս Յոհան Հիգլերը, Պոլ վան Բուկելը և ռումինացի Կետելին Պոպան։ Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։ Եվրոպա […] ...

BACK_TO_TOP