08:22 13.05.2025
Տրիպոլիում դաժան բախումներ են սկսվել։ Ինչպես հաղորդում է լիբիական Libya Press գործակալությունը, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության ՆԳՆ-ը կոչ է արել տեղի բնակչությանը մնալ իրենց տներում։
«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Տրիպոլիի բոլոր բնակիչներին մնալ տանը և դուրս չգալ իրենց անվտանգության համար՝ 444-րդ մարտական բրիգադի, որին աջակցում է Միսրատայի բրիգադը և Անվտանգության և կայունության պահպանման ապարատը, շարունակվող բախումների պատճառով»,-մեջբերում է գործակալությունը ՆԳՆ-ի խոսքերը։
Բախումները սկսվել են շտաբի պետ Աբդելղանի ալ Քիքլիի սպանությունից հետո։ Լիբիական Al Wasat հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Տրիպոլիի հարավում գտնվող Այն Զարա և Սալահ ադ Դին շրջաններում ինտենսիվ կրակոցներ են լսվել։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ներկայումս քաղաք է բերվում մեծ քանակությամբ զինտեխնիկա։
Մայրաքաղաքի Միտիգա միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը: Flightradar24-ի փոխանցմամբ՝ Afriqiyah Airways ավիաընկերության երեք ինքնաթիռ արդեն վայրէջք է կատարել Միսրատայում։
14:58 13.05.2025
Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափՄայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […] ...
14:43 13.05.2025
Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ […] ...
14:33 13.05.2025
Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցիցՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը դժգոհ է մայիսի 9-ին Ռուսաստան կատարած իր այցից, սակայն ԵՄ-ին միանալը Սերբիայի ուղին և նպատակն է, որը երբեք կասկածի տակ չի դրվել։ Կոշտան Բելգրադ է ժամանել երեքշաբթի օրը։ Սերբական պետության ղեկավարը նրան հանդիսավոր կերպով դիմավորել է «Պալատա Սերբիա» կառավարական համալիրի […] ...
14:25 13.05.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […] ...
14:17 13.05.2025
Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը առայժմ չի պլանավորում որևէ այլ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, […] ...
14:09 13.05.2025
Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են ԵՄ, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային կապերի ընդլայնման անհրաժեշտությունըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ […] ...