Էրդողանը Զելենսկիին կոչ է արել բաց չթողնել Ռուսաստանի հետ կապ հաստատելու հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+22.53 oC

Էրդողանը Զելենսկիին կոչ է արել բաց չթողնել Ռուսաստանի հետ կապ հաստատելու հնարավորությունը

08:50 13.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինայում համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցություններ սկսելու համար. այս հնարավորությունը չպետք է բաց թողնել: Այս մասին Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, և որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնի»,-մեջբերում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը նրա խոսքերը։

Էրդողանի վարչակազմը նշել է, որ նախագահը «չափազանց կարևոր է համարում», որ Մոսկվան և Կիևը ձգտում են վերսկսել ուղիղ բանակցությունները, և որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս գործընթացի բոլոր փուլերում։

Էրդողանը «ուրախ կլինի» ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին Թուրքիայում խաղաղ բանակցությունների համար, հավելել են նրանք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 13.05.2025

SHANTNEWS

Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ

14:58 13.05.2025

Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ

Մայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […] ...

Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

14:43 13.05.2025

Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ […] ...

Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցից

14:33 13.05.2025

Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը դժգոհ է մայիսի 9-ին Ռուսաստան կատարած իր այցից, սակայն ԵՄ-ին միանալը Սերբիայի ուղին և նպատակն է, որը երբեք կասկածի տակ չի դրվել։ Կոշտան Բելգրադ է ժամանել երեքշաբթի օրը։ Սերբական պետության ղեկավարը նրան հանդիսավոր կերպով դիմավորել է «Պալատա Սերբիա» կառավարական համալիրի […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

14:25 13.05.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […] ...

Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ Պեսկով

14:17 13.05.2025

Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը առայժմ չի պլանավորում որևէ այլ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, […] ...

BACK_TO_TOP