14:49 13.06.2018
«Եթե խոսում են, որ մենք եկեղեցու դեմ ենք հանդես գալիս, վստահաբար պիտի ասեմ, որ մենք եկեղեցու դեմ դուրս չենք եկել և մեր պահանջն արդար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեր Կորյուն աբեղա Առաքելյանը, որն Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներից է:
Նրա կարծիքով՝ իր պահվածքի համար Մայր Աթոռը որևէ հիմք չունի իրեն կարգալույծ անելու։
Հոգևորականը նաև նշեց, որ Սփյուռքի տարբեր հայկական գաղութներում հոգևոր ծառայություն իրականացնող մի շարք հոգևորականներ ամենօրյա կապի մեջ են իրենց հետ և հորդորում են շարունակել այս շարժումը։
«Բոլորն ինձ ասում են՝ վարդապե՛տ, ուժեղ եղիր, մենք ձեր կողքին ենք, և ազգը պետք ունի ձեր նմաններին»,- լրագրողներին հայտնեց նա:
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանն էլ ասաց, որ չնայած իրենք մեծ ճնշումների են ենթարկվում, բայց որոշել են շարունակել բողոքի գործողությունները՝ հասնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականին:
Կարեն Պետրոսյանը, անդրադառնալով SHANTENWS.AM-ի այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել էր, թե կառավարությունը եկեղեցու հարցերին չի միջամտելու, ուստի ի՞նչ են կարծում բողոքի գործողության կազմակերպիչներն այս մասին, ասաց.
«Մենք, խորապես հարգելով ժողովրդի վարչապետին, երբեք օրակարգ չենք ունեցել այս խնդրով դիմելու վարչապետին։ Չենք դիմում վարչապետին, որովհետև սա եկեղեցուն վերաբերող հարց է։ Վարչապետն ասում է, այո՛, մենք չենք խառնվում եկեղեցու հարցերին, բայց դա չի նշանակում, որ եկեղեցում լուրջ խնդիր չկա»։
Պետրոսյանը նաև ասաց.
«Մեզ համար եկեղեցին և կառավարությունը մեկ մարմին են, եթե կառավարությունը մեր մարմինն է, ապա եկեղեցին մեր հոգին է։ Այսօր մեր մարմինն առողջացած է, հետևաբար ակնկալում ենք, որ մեր հոգին էլ առողջանա»,- ասաց նա։
Նույն հարցի մասին խոսելով՝ տեր Կորյուն աբեղան կարծիք հայտնեց, որ վարչապետ Փաշինյանի խոսքը, թե կառավարությունը չի միջամտում խնդրին, վկայում է այն մասին, որ «կարող ենք պահանջել կաթողիկոսի հրաժարականը, ու ակնհայտ է դառնում, որ կաթողիկոսն այսօր չունի քաղաքական մարմինների նեցուկը»։
09:40 07.08.2025
CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել իր հանդիպումները իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշվում է, Թրամփի խոշոր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, սովորաբար, «ժամանակ են պահանջում» նախապատրաստվելու համար, բայց այս դեպքում նա «խնդրել է իր թիմին արագ գործել»: CNN-ի աղբյուրների […] ...
09:30 07.08.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համարԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հարցը, օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, […] ...
09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...
09:18 07.08.2025
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավումԻսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...
09:08 07.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 07.08.2025
Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականումՀայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել է, որ չէր ցանկանում հեռանալ իր պաշտոնից, բայց ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, […] ...