Շիրակի մարզում հակակարկտային կայանների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+32.09 oC

Շիրակի մարզում հակակարկտային կայանների թիվն ավելացել է

19:15 04.06.2020

Շիրակի մարզի մի շարք համայնքներ այս տարի սուբվենցիոն հայտեր են ներկայացրել հակակարկտային կայաններ տեղադրելու համար: Հայտերը բավարարվել են, և նոր կայանների թիվն արդեն ավելացել է: Նախորդ տարվա 99 հակակարկտայինների փոխարեն այս տարի կգործի 137-ը:

Այդուհանդերձ, Շիրակի մարզի ցանքերը կարկտահարությունից դեռ ապահովագրված չեն: Պատճառն այն է, որ կայանները պաշտպանիչ ցանց չեն ստեղծում, տեղադրվում են տարբեր համայնքներում, ինչի հետևանքով արդյունավետությունը մեծ չէ: Կարանտինային դրության պայմաններում այս տարի կայանների ապակոնսերվացումը ուշ է սկսվել: Լոռու ռադիոլոկացիոն կայանի Շիրակի աշխատակիցները տեխնիկական խնդիրներ են հայտնաբերել:

Գազաբալոնների լիցքավորում, տեխնիկական սպասարկում, արևային մարտկոցների ստուգում… Ամեն տարի գարնանը հակակարկտային կայանների ապակոնսերվացումն այս աշխատանքներից է սկսվում: Ապրիլին կայանները տեխնիկական վիճակի էին բերվում՝ մայիսին կարկտաբեր ամպերը վնասազերծելու համար: Այս տարի մասնագետները գործն ուշ են սկսել: Ապրիլին բոլորը մեկուսացման պահանջին են ենթարկվել, ապակոնսերվացումն էլ մեկ ամիս ուշ են սկսել:

Տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել՝ կայանների գազաբալոնները լիցքավորված չեն, փչացած պահեստամասեր կան: Դրանք նորոգելու համար համայնքների բյուջեներից են հատկացումներ պետք: Շիրակի մարզի համայնքային սեփականություն հանդիսացող կայանները սպասարկում է Լոռու ռադիոլոկացիոն կայանը: Միակ մասնագետը մարզում ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալն է: Այս տարի սպասարկվող կայանների թիվն ավելանալու է: Մարզի շատ գյուղեր սուբվենցիոն հայտերով կայաններ են ձեռք բերել:

«Անի համայնքը ամենաաղքատն է հակակարկտայինների մասով: Ուներ ընդամենը 6 կայան: 20 կայան տեղադրվելու է տարբեր համայնքներում` Մարալիկ, Ձորակապ, Սառնաղբյուր, Բագրավան: Մի խոսքով այնպես, որ ամեն համայնքում լինի կայան, բայց շղթա չի կազմում: Բագրավանից Շիրակավան 13-14 կմ բաց շղթա է, Շիրակավանից Բայանդուր էլի մոտավորապես 11 կմ բաց շղթա է: Բաց շղթան էլի մնաց բաց: Պետական կայաններ չեն, որ տանենք, տեղադրենք մեր սխեմայով, շղթայով: Համայնքի սեփականություն են կայանները: Դնում են այնպես, որ բոլոր համայնքներն ունենան, մեկը մյուսից չնեղանա, թե ինչու հարևանս ունի, ես չունեմ: Հայկական լոգիկա է»,- SHANTNEWS.am-ին ասել է Լոռու ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանը:

Շիրակի մարզ կարկտաբեր ամպերը Թուրքիայի սահմանից են գալիս: Տեղադրվող նոր կայաններն այս տարածքում են, բայց պաշտպանիչ շղթա չեն կազմում: Առանց մասնագետների հետ խորհրդակցելու գյուղապետներն իրենք են որոշում, թե որտեղ ու ինչքան տեղադրել: Յուրաքանչյուրի տարածքում կայանի տեղադրումը մասնագետն է նշում, գուցե խոշորացված համայնքների դեպքում հավասար վերաբերմունքի նշան է, բայց ցանքերին օգուտ չի տալիս:

Այս տարի ընդհանուր ներգործությունների քանակը դեռ քիչ է եղել: Գարունը կարկտաբեր չէր: Համեմատությունն անցած տարվա հետ է: Այս տարվա մայիսին ընդամենը 2 անգամ է հակակարկտայինները գործարկելու անհրաժեշտություն զգացվել, մինչդեռ անցած տարի միայն մայիսին 40 հազար կրակոց է եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

13:22 17.07.2025

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

13:13 17.07.2025

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

13:05 17.07.2025

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

12:55 17.07.2025

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: ...

Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

12:48 17.07.2025

Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրաքի արևելքում գտնվող Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի, հայտնել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը։ «Քութի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի։ Այրված շենքում մնացած ավելի քան 45 մարդ փրկվել է», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Իրաքի INA լրատվական գործակալությունը։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ը

12:40 17.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ը

Բացահայտվել է 137 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 4 դեպք՝ […] ...

BACK_TO_TOP