19:46 04.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ռեժիմով իր մշտադիտարկման աշխատանքներն ու ստուգայցերն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Ստուգայցերի դիտակետում են հատկապես այն ոլորտների տնտեսավարողները, որոնք, ըստ դիտարկումների ամփոփ պատկերի, առավել հաճախ են խախտում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը կամ որոնց վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են ահազանգեր։
Այդպիսիք են, օրինակ առևտրի կենտրոնները, դեղատները, գեղեցկության սրահները, ատամնաբուժարանները։ Վերջին երկուսի դեպքում անվտանգության նորմերի չպահպանումն առավել ռիսկային է այն առումով, որ տարածությունը հաճախորդի և աշխատողի միջև խիստ փոքր է, ինչը երկուստեք զգալիորեն մեծացնում է վարակման ռիսկը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերի ընթացքում արդեն առաջնորդվում են պարետի նոր որոշմամբ հաստատված հավելվածներով, որոնցով որոշ ոլորտներում գործող տնտեսավարողների համար կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանվել են անվտանգության նոր, առավել խիստ կանոններ։
Ստուգայցերի և դրանց արդյունքում արձանագրված խնդիրների ամփոփ պատկերը ցույց է տալիս, որ տնտեսավարողները ներկայում առավել բարեխղճորեն են պահպանում անվտանգության կանոնները։
Եթե օրեր առաջ պարետի կասեցմանն էր ուղարկվում դիտարկված ամեն երկրորդ տնտեսավարողի վերաբերյալ միջնորդություն, ապա ներկայում արդեն կասեցման միջնորդություն ուղարկվում է մոտավորապես ամեն հինգերորդի մասով։ Դա նշանակում է, որ իրազեկման աշխատանքների, ստուգայցերի և կասեցումների ակտիվ ընթացքը ևս հանգեցել է նրան, որ առավել մեծ ուշադրություն է դարձվում սահմանված կանոններին, և մարդիկ առավել տեղեկացված են դրանց հարցում։
Հաճախակի են դեպքերը, երբ տնտեսավարողները, ժամանակավորապես կասեցվելով հանդերձ, գոհունակություն են հայտնում ԱԱՏՄ խորհրդատվության և նորմերը պահպանելու հարցում մասնագիտական ուղղորդման համար։
Թեժ գծով ստացված բոլոր բողոքներին ընթացք է տրվում սահմանված կարգով։
Մշտադիտարկման աշխատանքները և ստուգայցերը զուգակցվել են տասնյակ կասեցումներով՝ մայրաքաղաքում և մարզերում։ Ընդ որում՝ կասեցումներն արդեն առավել երկար ժամանակով են։ Կասեցված տնտեսվարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների և դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնց մոտ արձանագրվել են մարդկային կուտակումներ, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման և այլ խնդիրներ։
13:37 17.07.2025
Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է13:22 17.07.2025
Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄԵրեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...
13:13 17.07.2025
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմինՌուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...
13:05 17.07.2025
Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվելՀուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...
12:55 17.07.2025
Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: ...
12:48 17.07.2025
Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել էԻրաքի արևելքում գտնվող Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի, հայտնել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը։ «Քութի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի։ Այրված շենքում մնացած ավելի քան 45 մարդ փրկվել է», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Իրաքի INA լրատվական գործակալությունը։ ...
12:40 17.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ըԲացահայտվել է 137 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 4 դեպք՝ […] ...