Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար

13:31 05.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և սպանության փորձի համար, իսկ  երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, իսկ մեկը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:

Վերոնշյալ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով

16:00 17.07.2025

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։ Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության […] ...

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

15:50 17.07.2025

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

«Մանչեսթեր Սիթին» նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված է 10 տարով՝ մինչև 2035 թվականը։ Պայմանագրով անգլիական ակումբը տարեկան 100 միլիոն ֆունտ կստանա։ «Մանչեսթեր Սիթիի» և Puma-ի միջև նախորդ պայմանագրով ակումբը ստանում էր տարեկան 65 միլիոն ֆունտ։ Տարեկան 100 միլիոն ֆունտը և պայմանագրային 1 […] ...

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

15:39 17.07.2025

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

15:32 17.07.2025

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասին

15:28 17.07.2025

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասին

Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

15:20 17.07.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...

BACK_TO_TOP