20:37 08.06.2020
Սննդի անվտանգության, առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկումները: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա կայացվում է պարետի որոշումը խախտում թույլ տված ընկերությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Այսօր երկու տեսչական մարմինները Գյումրիում 12 ընկերության գործունեությունը դադարեցրել են 24 ժամով: Խախտումները վերաբերում են հիմնականում ջերմաչափերի ու գրանցամատյանների, ինչպես նաև գծանշումների բացակայությանը: Պարետի որոշումը կայացվում է խախտումը հայտնաբերելուց մի քանի օր անց, երբ թերություններն արդեն շտկված են:
Աշխատողների ամենօրյա ջերմաչափում, գրանցում, հատուկ գծանշումներ հաճախորդների սոցիալական հեռավորությունը պահպանելու համար: Սրանք անվտանգության կանոններ են, որոնք պարտադիր են սպասարկման ծառայություն իրականացնողների, այդ թվում՝ բանկերի համար: Գծանշումների բացակայությունը բանկերում կուտակումների պատճառ է դարձել: Հունիսի 3-ին են բանկերից մեկի Գյումրիի մասնաճյուղում կուտակումների ահազանգով խախտումներ հայտնաբերել: Մասնաճյուղի գործունեության կասեցումը այսօր էր՝ 5 օր անց, երբ թերություններն արդեն վերացված են:
«Ահազանգով էինք եկել, կուտակումներ կային այն ժամանակ: Մշտադիտարկման ժամանակ չկար նշված, որ ժամը 10-12-ը պետք է սպասարկվեն միայն թոշակառուները, չկային նաև գծանշումներ դրսում և ներսում: Հիմա արված են գծանշումները: Ուրախ ենք, որ թերությունները վերացված են, բայց կասեցումը պետք է կատարվի»,- ասել է ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետ Գագիկ Մազմանյանը:
Խախտումներ հայտնաբերելու օրը չեն կարող գործունեություն կասեցնելու որոշում կայացնել, պետք է սպասեն պարետի որոշմանը, որը մի քանի օր անց է տեղ հասնում: Արդյունքում՝ թերությունները վերացնում են, բայց և 24 ժամով չեն աշխատելու: Բանկերի դեպքում մտահոգությունն այն մարդկանց մոտ էր, որոնց վարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետն էր այսօր:
Խանութներից մեկում էլ օրեր առաջ խախտումները հայտնաբերել են, այսօր առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները կասեցման որոշմամբ էին եկել, պարզվեց, որ թերությունները դեռ առկա են: Գյումրիի սուպերմարտկետների մեկում էլ օրեր առաջ սննդի անվտանգության տեսչական մարմինն էր խախտում արձանագրել՝ աշխատակիցների ջերմաչափում չեն կատարել: Հիմա ջերմաչափերը գնել են, ջերմաչափում կատարում են ու գրանցում, բայց և պարտավոր են ենթարկվել պարետի որոշմանն ու 24 ժամ չաշխատել:
Նույն խախտումը այս խանութի դեպքում էր: Գործունեությունը վաղն արդեն կվերականգնեն: Ստուգումներ ու մշտադիտարկումներ տեսչական մարմինները ամեն օր են կատարում: Անգամ կրկնակի խախտումների հայտանաբերման դեպքեր կան: Խոսքը մասնավորապես ռեստորանային համալիրի մասին է, որտեղ երկու անգամ հարսանիք է կազմակերպվել:
«Հարսանյաց սրահներից մեկում ունենք խախտումներ: Երեկ ուշ երեկոյան հարսանիք է եղել: Մեր մշտադիտարկամն արդյունքում արձանագրություն է կազմվել, ուղարկել ենք պարետատուն: Հարսանիքներ չի կարելի: 20 քառակուսի մետր տարածքում 5-ից ավելի մարդկանց ներկայություն չի թույլատրվում»,- ասել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետ Արտուշ Հովհաննիսյանը:
Միայն այսօր սննդի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում 2, իսկ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինը՝ 10 ընկերության գործունեություն է կասեցրել: 24 ժամով չաշխատելու պահանջի կատարումը վերահսկում են ոստիկանները:
08:00 18.07.2025
Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացելԲրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […] ...
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...