Հայտնի են Դրեյփերի համալսարանում ամառային ծրագրին մասնակցության մրցույթի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Հայտնի են Դրեյփերի համալսարանում ամառային ծրագրին մասնակցության մրցույթի արդյունքները

10:40 10.06.2020

Ամփոփվել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում ապրիլի 21-ից մայիսի  21֊ն հայտարարված պետական կրթաթոշակով Սիլիկոնյան հովտի գիտական կենտրոններից մեկի՝ Դրեյփերի համալսարանի ամառային ծրագրում ձեռնարկատիրական ուսուցում անցնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ հայտի լրացում, հարցազրույց և գաղափարի ներկայացում (pitch)։

Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել  122 գաղափարի հեղինակներ, ովքեր հարցազրույցի են մասնակցել Դրեյփերի համալսարանի մրցութային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Արդյունքում գաղափարի ներկայացման (pitch)  համար  ընտրվել են  20 մասնակիցներ։ Տեսանյութը ներկայացված է հետևյալ հղումով։

Մրցույթի ամփոփման արդյունքում հաղթող են ճանաչվել 5 ընկերությունների հետևյալ մասնակիցները՝

  1. Դավիթ Գրիգորյան ֊ Zoomerang
  2. Սյուզաննա Կարապետյան ֊ Jarviz
  3. Մովսես Մակարյան ֊ Magic Cup
  4. Սուրեն Ազատյան ֊ eBin
  5. Ռոման Զաքարյան ֊ GebeCert

Ներկայացման տեսագրությունը ներկայացված է ՀՀ ԲՏԱ նախարարության յութուբյան և ֆեյսբուքյան

Կրթական բացառիկ այս ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն ամբողջությամբ հոգալու է ընտրված մասնակիցների ուսման ծախսերը։

Նկատի ունենալով ամբողջ աշխարհով կորոնավիրուսի տարածման աննախադեպ աճն ու վտանգը՝ դասընթացներն  անցկացվելու  են առցանց։ Մանրամասներ ներկայացված են հետևյալ հղումով:

Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, ուր ձեռներեցության և բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ են անցկացվում: Այս համալսարանում դասախոսները համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատերեր են, ովքեր ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամստարթափի ներկայացմանը։ Համալսարանն այժմ ուսանողներ ունի 77 երկրներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

16:09 18.07.2025

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

Հուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա […] ...

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

15:57 18.07.2025

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ․ «ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին: ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով […] ...

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

15:51 18.07.2025

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է ներկայացրել․ «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

15:35 18.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

Բացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

15:32 18.07.2025

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

Իսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:20 18.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...

BACK_TO_TOP