Գյումրիում տարածք կհատկացվի թափառող շների ապաստարան կառուցելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Գյումրիում տարածք կհատկացվի թափառող շների ապաստարան կառուցելու համար

17:18 10.06.2020

Գյումրիի քաղաքապետարանը հավելյալ տարածք կհատկացնի Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման համար և ֆինանսական միջոցներ՝ համատիրություններին և սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար:

Գյումրիի ավագանին այսօր հաստատել է այս մասին որոշումների նախագծերը: Ինչպես միշտ, ավագանու օրակարգի մեծ մասը նվիրված է եղել տարբեր կազմակերպություններին ու սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական հատկացումներին:

Արձակուրդ գնալուց առաջ ավագանին անդրադարձել է նաև թափառող շների համար կացարան ունենալու հարցին: Քաղաքապետարանը տարածք կհատկացնի բարեգործական կազմակերպությունների միջոցներով ապաստարան կառուցելու համար:

Թափառող շները շատ են Գյումրիի բոլոր թաղամասերում ու վտանգ են ներկայացնում: Ավագանու անդամները հիշեցին վերջին դեպքը, երբ Գյումրիում շների հարձակման էր ենթարկվել երկուսուկես տարեկան փոքրիկը:

Տարեսկզբից 350 թափառող շուն է ստերջացվել: Եվս 255-ը կստերջացվի ծրագրի երկրորդ փուլով, բայց ստերջացումը չի ապահովագրում շների ագրեսիվ պահվածքից: Թափառող շների ապաստարան է պետք: Ավագանուն ներկայացվող որոշման նախագիծը այս նպատակով էր:

«Սրվել է թափառող կենդանիների հարցը: Դեպքեր եղան հարձակումների, ու չնայած, որ պայմանագիր կա կնքված համապատասխան կազմակերպության հետ վնասազերծման հարցերը կազմակերպելու համար, մենք գտնում ենք, որ դա դեռևս բավարար չէ: Առաջարկում ենք համայնքապատկան կիսակառույց տարածք, որը չի օգտագործվում, տրամադրենք այն կազմակերպություններին, որոնք պատրաստ կլինեն բարեգործական հիմունքներով զբաղվել այդ հարցով՝ կլինեն կենդանասերներ, թե բնապահպաններ:

Պատրաստվում ենք անվճար անհատույց օգտագործման իրավունքով տալ՝ դիմացը ստանալով այդ ծառայությունները մեր քաղաքի համար»,- ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Այսինքն՝ թափառող շների ապաստարան ունենալը բիզնես գաղափար է, որի համար քաղաքապետարանը պատրաստ է անհատույց տարածք տրամադրել թափառող շների քանակի կրճատման դիմաց:

Տարածքի տրամադրման մեկ այլ որոշման նախագիծ էլ մարզական համալիր ունենալու համար է: Խոսքը Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի նոր մարզադպրոցի շինարարության մասին է: Տարածք հատկացվել էր, պետբյուջեից 2 մլրդ դրամ է տրամադրվել, ծրագիրը նախագծային փուլում է:

Քաղաքապետարանը սուբվենցիա կտրամադրի Գյումրիի 18 համատիրությունների: Դրանց ընթացիկ աշխատանքներին գումարվել են մայիսի վերջին ուժեղ քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման աշխատանքները: 18 փողոցի հիմնանորոգման համար էլ քաղաքապետարանն էր սուբվենցիոն հայտ ներկայացրել: Ավագանու որոշմամբ՝ այդ ցանկից մեկ փողոց այսօր հանվեց՝ սուբվենցիոն հայտով Գյումրիում կհիմնանորոգվի 17 փողոց:

Գումարային հատկացումների ցանկում այսօր ավագանու հաստատմանը ներկայացվեց նաև «Գյումրիի օր» տոնակատարությունների համար նախատեսված ֆինանսավորման չափը: Գյումրիի օրը օգոստոսին է: Միջոցառումների համար հատկացված գումարը կծախսվի, եթե մինչ այդ համավարակը թույլ տա քաղաքի տոնը նշել:

Ավագանու այսօրվա օրակարգում ևս երկու հարց էր ընդգրկված, որոնք վերաբերում էին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելուն։ Իսկ կոչումները հետմահու էին, որին արժանացան հայտնի շինարար Վարդգես Արծրունին և մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը:

Գյումրիի ավագանին սրանով նստաշրջանն ավարտեց ու արձակուրդ գնաց: Կվերադառնան սեպտեմբերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանություն զանգած քաղաքացին Մյասնիկյան պողոտայում ատրճանակ, նռնակներ և փամփուշտներ էր թողել

16:20 18.07.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Մյասնիկյան պողոտայում ատրճանակ, նռնակներ և փամփուշտներ էր թողել

Հուլիսի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 146 փամփուշտ, 2 նռնակ՝ պայթուցիչով։   ...

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

16:09 18.07.2025

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

Հուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա […] ...

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

15:57 18.07.2025

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ․ «ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին: ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով […] ...

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

15:51 18.07.2025

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է ներկայացրել․ «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

15:35 18.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

Բացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

15:32 18.07.2025

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

Իսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...

BACK_TO_TOP