2017-ի 10 ամենատպավորիչ լուսանկարները «Ռոյթերս»-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

2017-ի 10 ամենատպավորիչ լուսանկարները «Ռոյթերս»-ից

13:53 30.12.2017

SHANTNEWS-ը ներկայացնում է Reuters գործակալության հրապարակած 2017-ի լավագույն լուսանկարներից մի քանիսը: Դրանցում մարդիկ են, որոնց համար 2017-ը ճակատագրական դարձավ, մարդիկ, որոնց համար անցնող տարին  նույնն էր, ինչ նախորդները և մարդիկ, որոնք  չընկրկեցին՝ չարի դեմ պայքարում: Անցնող տարում մենք կրկին կարդացինք ու լսեցինք «Իսլամական պետություն» խմբավորման մասին, թերևս, տարվերջին փոքր-ինչ հուսադրող  լուրերով՝ խմբավորման վերջ մոտ է:  Հուսանք, որ եկող տարում արդեն, հաստատապես կասենք՝ «Իսլամական պետություն» խմավորումն այլևս գոյություն չունի, պատերազմական լուսանկարներ, գոնե Մերձավոր Արևելքից, տեղ չեն գտնի մեր լրահոսում: Առաջին 3 լուսանակարները հենց Մերձավոր Արևելքից են, իսկ մյուսներն աշխարհի այլ վայրերից, որտեղ ևս մարդիկ փորձության ենթարկվեցին ու ուղղակի ապրեցին իրենց առօրյա կյանքով:

Տեղահանված իրաքցի աղջիկը՝ Համամալ-Ալիլ ճամբար մտնելիս:  REUTERS/Suhaib Salem

Արտասվող տղամարդը դստեր գրկած դուրս է գալիս «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իրաքի Մոսուլ քաղաքից: REUTERS/Goran Tomasevic

Իրաքի հատուկ ջոկատայինների կողմից սպանված «Իսլամական պետության» մահապարտը: REUTERS/Goran Tomasevic

Կինն օգնություն է ցուցաբերում վնասվածք ստացած տղամարդուն Վեսթմիսթեր կամրջի վրա, Լոնդոն: REUTERS/Toby Melville

Հավանայում (Կուբա) կանայք փորձում են իրենց հեռախոսները միացնել հիվանդանոցի wi-fi-ին: REUTERS/Alexandre Meneghini

Christian Dior-ի Haute Couture գարուն-ամառ 2017թ.-ի ցուցադրության փորձի ժամանակ մոդելները  դիմադրում են քամուն: REUTERS/Toru Hanai

Մոնիկա Բելուչին  համբուրում է դերասան Ալեքս Լուցինին: REUTERS/Eric Gaillard.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: REUTERS/Jonathan Ernst

 Տղամարդը զբոսանքի էր դուրս եկել կատվի հետ: REUTERS/Aly Song

Մարզիկները գոլֆ են խաղում, իսկ այդ ընթացքում ոչ շատ հեռու գտնվող անտառն է հրդեհվոււմ: REUTERS/Kristi MvCluer

Պատրաստեց Արտակ Խուլյանը

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP