Արայիկ Հարությունյանը՝ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Արայիկ Հարությունյանը՝ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունների մասին

01:00 14.06.2018

Կրթության և գիտության նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է  ԱԱԾ-ի  կողմից «Երևան» հիմնադրամում իրականացվող գործողություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, որ փաստորեն հաստատվում են իր կասկածները, որ հիմնադրամը կոռուպցիոն սխեմաներով է գործել, սա կարո՞ղ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառ դառնալ, պատասխանեց. «Եթե ես նման կարծիք հայտնեմ, կնշանակի, որ որպես բարձրաստիճան պաշտոնյա կփորձեմ ազդել նախաքննության վրա: Թող նախաքննությունը պարզի բոլոր մեղավորներին, պարզի, թե այդ շղթան մինչև ուր է շարունակվում»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով՝ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, ով ներգրավված է կոռուպցիոն գործընթացների մեջ, դրան պետք է առնվազն հետևի հրաժարականը: «Էլ չեմ ասում այն մասին, որ պետք է պատասխանատվություն կրի օրենքի շրջանակներում: Եվ իրավապահները թող որոշեն՝ ով որքան է մեղավոր և ինչ պատիժ պետք է կրի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Նախարարը ասաց, որ իր հետ մասնավոր զրույցներում քաղաքացիները շատ հաճախ նշում էին, որ քաղաքապետարանի հետ իրենց առնչությունների ժամանակ իրենցից պահանջում էին, որպեսզի համապատասխան վճարումներ կատարեն նաև «Երևան» հիմնադրամին: «Երբ ես Երևանի ավագանու անդամ էի, ունեի սեփականաշնորհված ավտոտնակների ցուցակը: «Երևան» հիմնադրամին կոչ էի անում,  որպեսզի կասկածները փարատվեն, ինձ պետք է տան հիմնադրամին 100 հազար դրամ և ավելի գումար վճարածների ցուցակը: Մենք այդ ցուցակները կհամադրեինք և կհասկանայինք՝ արդյոք այս խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Մենք անընդհատ դիմում էինք` չէինք ստանում, դիմել էինք դատարան: Պետք է կայանար առաջին դատը, բայց մեզ համար արդեն հասկանալի պատճառներով հիմնադրամի լուծարման հարց է դրված: Ըստ իրավաբանների՝ եթե իրավաբանական անձը լուծարված է, ապա հայցը չեղարկվում է: Մենք պետք է դատարանին միջնորդեինք, որպեսզի լուծարման գործընթացը դադարեցվեր, բայց կարծես շաբաթը ուրբաթից շուտ եկավ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա հավելեց, որ այսօր դարձյալ մեկ քաղաքացի է դիմել իրեն այդ հարցով, ինքը կոչ է արել քաղաքացուն այդ ամենը պատմել ԱԱԾ-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

21:49 05.08.2025

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

Պակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։   ...

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

21:17 05.08.2025

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ռիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...

BACK_TO_TOP