Սիրիայում օդանավակայանի ռմբակոծության հետևանքով զոհվել է երկու ռուս զինծառայող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Սիրիայում օդանավակայանի ռմբակոծության հետևանքով զոհվել է երկու ռուս զինծառայող

14:17 04.01.2018

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, որ Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի ականակոծման հետևանքով ՌԴ բազայում ոչնչացվել է չորս «Սու-24» ռմբակոծիչ, երկու «Սու-35Ս» կործանիչ, մեկ «Ան-72» ինքնաթիռ, ինչպես նաև զինապահեստ, որը պայթել է: ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը փոխանցում է ria.ru-ն:

Հաստատվել է միայն ռմբակոծման մասին տեղեկատվությունը, որի հետևանքով սպանվել է երկու զինծառայող: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ի երեկոյան: Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ «Սիրիայի անվտանգության ուժերը միջոցներ են ձեռնարկում հարձակման մեջ մեղադրվող զինյալներին որոնելու և ոչնչացնելու, ինչպես նաև ամրապնդելու օդային բազայի հարակից տարածքների պաշտպանության ռեժիմը»:

Նշենք, որ հունվարի 3-ին «Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ դեկտեմբերի 31-ին հարձակման է ենթարկվել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազան: Ըստ «Կոմերսանտ»-ի տեղեկությունների՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է ՌԴ 7 ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր նաև, որ դեկտեմբերի 31-ին Սիրիայում կործանվել է «Միգ-24» ինքնաթիռը, ինչի հետևանքով 2 օդաչու զոհվել է: Ավիաաղետը ՊՆ-ն հիմնավորել է տեխնիկական անսարքություններով:

Ընդ որում, դրա մասին հայտնի է դարձել հունվարի 3-ին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

14:11 14.08.2025

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

Գործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած: Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման […] ...

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

14:06 14.08.2025

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին օգնել է ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ տիտղոսը նվաճել: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր անգլիական «Տոտենհեմին»: Դեմբելեի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դեմբելեն աչքի է ընկել նաև գոլով: ...

ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին

13:49 14.08.2025

ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին

Օգոստոսի 1-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերը։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ […] ...

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կրկին կբարձրանա

13:40 14.08.2025

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կրկին կբարձրանա

Երևանում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի […] ...

Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ Խաչանով

13:33 14.08.2025

Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ Խաչանով

Աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոստովանել է, որ արդեն մտածում է ATP Finals-ի մասին։ «Ես ուզում եմ շարունակել նույն ոգով։ Իհարկե, Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է, և որոշ մտքեր կան դրա մասին: Բայց պարզապես մտածելուց բացի, պետք է նաև փորձել իրականացնել այն»,- ասել է հայ թենիսիստը: Տարվա Ամփոփիչ մրցաշարին կմասնակցեն 2025 թվականին ամենաշատ միավոր վաստակած […] ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը

13:27 14.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ծրագիրն արդեն համաձայնեցված է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ղեկավարների հանդիպման ծրագիրը համաձայնեցված է։ Այս հանդիպումը, ինչպես բոլորդ գիտեք, տեղի կունենա Ալյասկայում՝ Անքորիջում, և մասնավորապես կօգտագործվի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմական բազայի տարածքներից մեկը»,-ասել է Ուշակովը։ ...

BACK_TO_TOP