Շիրակի մարզում երկու օրում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ, որից մեկը՝ Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

Շիրակի մարզում երկու օրում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ, որից մեկը՝ Գյումրիում

15:48 17.06.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն ավելանում է: Վիրուսի տարածվածության նոր օջախներ են հայտնաբերվում։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հիվանդությունն այս պահին մարզում գտնվում է իր մեծ ալիքի փուլում, ինչն էլ կոնտակտավորների շրջանակը ամբողջությամբ վերահսկելու հնարավորություն չի տալիս:

Մարզպետը խոսել է նաև թեստերի սահմանափակ լինելու, մարզում երկրորդ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների բուժման համար առանձնացնելու հրատապության և ռեանիմացիոն, շնչառական սարքերի բացակայության մասին։

Վարակման տեմպերը դեռ չեն նահանջում, իսկ տարածումը մի քանի օջախ է ընդգրկում Շիրակի մարզում: Վիրուսին բնորոշ ախտանշաններով ու առողջական վիճակով պայմանավորված՝ հոսպիտալացված հիվանդների թիվը երկուսուկես անգամ գերազանցում են տանը մեկուսացած, առանց ախտանիշների վարակակիրները:

Նրանց թիվը Շիրակի մարզում այս պահին 201-ն է, կա նաև 1123 ինքնամեկուսացած, որոնք  համարվում են կոնտակտավորներ։ Սա մարզպետը բնորոշում է որպես «վիրուսի տարածման պիկի շրջան»:

«Այս փուլում մենք համաճարակի մեծ ալիքի փուլում ենք գտնվում, վարակվածների ու իրենց կոնտակտավորների շրջանակը շատացել է, ամբողջությամբ վերահսկել այդ շրջանակը, ամբողջությամբ թեստավորել բոլոր կոնտակտավորներին, որպեսզի հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք, այսօր տեխնիկապես հնարավոր չէ»,- ասում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզում թեստերի քանակը սահմանափակ է, թեստավորման ցուցում ունեն միայն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող ծանր հիվանդները։ Գյումրիից բացի, վարակի օջախներ կան գրեթե բոլոր համայնքներում, բայց դրանցում ուժեղացված ծառայություն իրականացնելու կամ  տեղաշարժի սահմանափակումներ կիրառելու պարետի ցուցում դեռ չկա։

Գյումրիում վարակի տարածման խոշոր օջախները երկու արտադրամասերն են համարվում։ Մարզպետը հայտնեց, որ վարակակիր աշխատակիցները մեկուսացված են:

Մարզպետի հավաստմամբ՝ այդ արտադրամասերի գործունեությունը դեռ վերսկսված չէ։

Մարզում ծանր վարակակիրները բուժվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, ավելի ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդները գտնվում են Երևանի հիվանդանոցներում: Ռեանիմացիոն բաժանմունքի ու շնչառական սարքերի բացակայության պատճառով տեղում սպասարկելու  հնարավորություն չկա։

«Մարզում այսօր ռեանիմացիոն ծառայություններ չկան, մենք պիտի սպասենք Երևանում տեղ ազատվելուն, որպեսզի ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխենք Երևան։ Մեզ համար սա «պատային իրավիճակ» է դառնում, այսինքն՝ մենք տեղում չենք կարող իրենց ծառայություն մատուցել»,- ասում է Տիգրան Պետրոսյանը։

Ռեանիմացիոն բաժանմունքի անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է Գյումրիում տրիաժային ծառայություն ստեղծել՝ հաշվի առնելով նաև վերջին օրերին գրանցված մահերի թիվը, ընդ որում, մահվան երկու դեպքերը գրանցվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Գյումրի ԲԿ-ն ունի արհեստական շնչառության սարքեր, բայց մարզի միակ բազմապրոֆիլ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների բուժկենտրոնի վերապրոֆիլավորվելը նպատակահարմար չէ։ Քննարկվում է մարզում ևս մեկ բուժհաստատություն առանձնացնել դրական ախտորոշում ունեցող հիվանդների բուժման համար։

«Մենք քննարկում ունեցանք առողջապահական ոլորտի դերակատարների հետ, դիմեցինք նախարարություն, որպեսզի Գյումրի ԲԿ-ի տարածքում տրիաժ ծառայության համար առանձնացված միջավայր հնարավորինս արագ ձևավորվի կամ մեկ այլ տարածք  ամբողջությամբ վերածվի համապատասխան ծառայություններ իրականացնելու համար։ Ես նաև դիմել եմ՝ երկարաժամկետ հեռանկարում առաջարկելով Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցը վերածել կորոնավիրուսով հիվանդների համար սպասարկման բուժկենտրոնի։ Շենքային պայմանները, վիճակը այս պահին բավականին լավ են»,- պարզաբանում է Շիրակի մարզպետը:

Ըստ մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ մարզում մտահոգիչ է նաև բուժանձնակազմի և ոստիկանության աշխատակիցների շրջանում վարակվածության թվի աճը։

Այդ բուժաշխատողներն ու ոստիկաններն ինքնամեկուսացած են: Ամենառիսկային օղակներում վարակի տարածումը կանխելու համար ձեռնարկվել են պաշտպանիչ հատուկ միջոցներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

17:45 14.05.2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:33 14.05.2025

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

Գեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

17:24 14.05.2025

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Ազգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...

BACK_TO_TOP