Աշխատանքից անհիմն ազատումներ, անհիմն պահումներ, վերջնահաշվարկի չիրականացում․ ՄԻՊ-ը մի շարք խնդիրներ է արձանագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Աշխատանքից անհիմն ազատումներ, անհիմն պահումներ, վերջնահաշվարկի չիրականացում․ ՄԻՊ-ը մի շարք խնդիրներ է արձանագրել

11:23 22.06.2020

Մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքներով հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վեր է հանել հետևյալ հիմնական խնդիրները.

1) գործատուներն աշխատանքից ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկ չեն կատարում,

2) աշխատողներն անհիմն ազատվում են աշխատանքից,

3) գործատուները չեն պահպանում աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելու կարգը,

4) գործատուներն աշխատողների աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարում,

5) աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին գործատուներն աշխատողներին օրենքով սահմանված ժամկետներում չեն ծանուցում,

6) առանց աշխատողների համաձայնության գործատուները նրանց այլ աշխատանքի են փոխադրում և այլն:

2019 թվականի գործունեության զեկույցն, օրինակ, վկայում է Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացիները բարձրաձայնել են նաև իրենց աշխատանքային իրավունքների խախտման այլ դեպքերի մասին:

 Տարածված և համակարգային խնդիրներից է՝

  • աշխատանքի ընդունվելիս աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չկնքելը․
  • աշխատողին աշխատանքից ազատման դիմում գրելուն հարկադրելը․
  • կատարած արտաժամյա աշխատանքի համար աշխատողին չվարձատրելը և այլն։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման խնդիրների հիմնական պատճառների թվում է իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկման պակասը:

Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն վերլուծություն համապատասխան առաջարկներով։

2019 թվականի տարեկան հաղորդումը, որպես խնդիր, արձանագրվել է նաև այն, որ մեր երկրում բացակայում է աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմին և քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման միակ տարբերակը դատարան դիմելն է։ Դատարան դիմելուց էլ մարդը խուսափում է, քանի որ հայտնվում է դատական երկարատև քաշքշուկների մեջ և վստահություն էլ չունի՝ արդյոք կհասնի դրական արդյունքի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

13:48 05.07.2025

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP