Ավարտվել են Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Ավարտվել են Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները

11:49 22.06.2020

Ավարտվել են Արարատի մարզում գտնվող Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Այգեզարդի բնակիչները համոզված են, որ այսուհետև իրենց կենցաղն ու ապրելակերպն ավելի բարեկեցիկ կդառնան‚ և վերականգնված ճանապարհը դրական ազդեցություն կունենա համայնքի զարգացման համար։

Տասնամյակներ ի վեր չնորոգված ճանապարհը վերականգնվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքներն ամփոփեց տեղում: Ծրագրի շրջանակներում ճանապարհն ասֆալտապատվել է, վերակառուցվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են մայթեր, իջատեղեր և մուտքեր, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ, արվել են նշագծումներ և այլն։

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանն ընդգծում է‚ որ ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև գյուղերի հանրային նշանակության օբյեկտներ՝ համայնքապետարան, մանկապարտեզ, դպրոց, բուժկետ տանող իջատեղերը։ Այգեզարդում ևս ասֆալտապատվել են համայնքապետարան, մանկապարտեզ և դպրոց տանող փողոցները՝ դրանք դարձնելով ոչ միայն անվտանգ, այլև բարեկարգ ու գեղեցիկ։ Տիկին Աղաբեկյանը նկատեց նաև‚ որ կապալառու կազմակերպությունը՝ «Արարատ ճանշին» ընկերությունը‚ համայնքի համար‚ նաև համայնքի որոշակի ներդրմամբ‚ կատարել է լրացուցիչ աշխատանքներ։

Բնակիչները‚ որ անհամբերությամբ էին սպասում շինարարության ավարտին‚ փաստում են ճանապարհաշինարարների պատասխանատու մոտեցումն աշխատանքին։ «Երեսուն տարի փոշու մեջ ապրել ենք‚ ո՞նց կարող ենք գոհ չլինել։ Շատ շնորհակալ ենք ֆինանսավորողից էլ‚ կառուցողից էլ»‚- ասաց Այգեզարդի բնակիչ Սերոժ Մանուկյանը՝ ավելացնելով‚ որ նախկինում ճանապարհը գրեթե անանցանելի էր, ասֆալտապատ պաստառ գրեթե չկար, այսօր‚ սակայն‚ ունեն բարեկարգ ճանապարհ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

BACK_TO_TOP