16:12 26.06.2020
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել շրջանի արագ արձագանքման խմբի առաջին հանդիպումը:
«ԱՀ-ում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով, ԱՀ պարետի հունիսի 9-ի N22 որոշման համաձայն, շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձևավորվում են արագ արձագանքման խմբեր: Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի որոշման համաձայն` Մարտունու շրջանում ձևավորվել է արագ արձագանքման երկու խումբ: Խմբերի կազմում ընդգրկված են շրջվարչակազմի, բուժհաստատությունների, համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի աշխատողներ, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայակիցներ:
Շրջանում կայացավ առաջին խմբի առաջին հանդիպումը, որի պատասխանատուն շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանն է:
Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, ղեկավարի տեղակալ, կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Վադիմ Դանիելյանը:Հանդիպման նպատակն էր` հստակեցնել խմբի անդամների գործառույթներն ու առաջիկա աշխատանքները, որոնց թվում են քաղաքացիներին մեկուսացնելը, կոնտակտավորներին հայտնաբերելն ու վարակի օջախն ախտահանելը:
Արագ արձագանքման խմբերին կցված են նաև մարդատար և բեռնատար մեքենաներ՝ համայնքների տարածքներում սահմանափակումներ մտցվելու դեպքում բնակիչների կենսագործունեությունն ապահովելու և այլ խնդիրներ լուծելու համար:Շրջանի ղեկավարը հորդորեց խմբի անդամներին` լինել չափազանց պատասխանատու, վարակի ի հայտ գալու դեպքում գործել ներդաշնակ ու համակարգված, քաղաքացիների շրջանում հնարավորինս մեծացնել բացատրական աշխատանքների ծավալը: Արարատ Մելքումյանը նաև նշեց, որ Մարտունու վարչակազմը և բուժհաստատությունները պահեստավորված են համապատասխան դեղորայքով և ախտահանիչ նյութերով»,- նշված է շտաբի գրառման մեջ:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...