ԱՄՆ-ն կարող է վերանայել Իրանի հետ միջուկային գործարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

ԱՄՆ-ն կարող է վերանայել Իրանի հետ միջուկային գործարքը

13:58 06.01.2018

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը կարող է հատուկ օրենք ընդունել Իրանի հետ միջուկային գործարքը փոփոխելու վերաբերյալ: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Նախագահն ասել է, որ կա՛մ կփոխի այն, կա՛մ կչեղարկի: Մենք փորձում ենք պահել գործարքը փոփոխելու մեր խոստումը»,- նշել է Թիլերսոնը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Սպիտակ տունը կաշխատի Կոնգրեսի հետ, որպեսզի վերացնի Իրանի հետ կնքված միջազգային համաձայնագրի «լուրջ թերությունները»:

ԱՄՆ պետքարտուղարությունը համարում է, որ ԱՄՆ-ին ձեռնտու չէ դուրս գալ համաձայնագրից, սակայն այն կարելի է փոխել՝ Իրանին հետին թվով լրացուցիչ պայմաններ պարտադրելով, իսկ Իրանը կարծում է, որ նման օրենքի ընդունումը համաձայնագրի խախտում կլինի:

Հիշեցնենք, որ Իրանը և վեց միջազգային միջնորդներ (Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան) 2015թ. հուլիսի 14-ին համաձայնագիր էին կնքել Իրանի ատոմային զենքի հետ կապված բազմամյա խնդրի կարգավորման համար:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) պայմանների կատարման դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ն և Եվրամիությունը պետք է չեղարկեին Իրանի նկատմամբ ընդունված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

12:12 18.07.2025

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

12:05 18.07.2025

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...

SHANTNEWS

12:00 18.07.2025

SHANTNEWS

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

11:53 18.07.2025

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ Կալլաս

11:46 18.07.2025

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ Կալլաս

ԵՄ երկրները ուրբաթ օրը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «ԵՄ-ն այսօր առավոտյան հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

11:38 18.07.2025

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...

BACK_TO_TOP