Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է

13:01 01.07.2020

2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ և տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի վայրի՝ նշված շենքի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 21-ամյա բնակիչ է, որը միևնույն ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ:

Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից այլ անձի (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

13:48 05.07.2025

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:34 05.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

13:20 05.07.2025

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, […] ...

Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան Ավինյան

13:11 05.07.2025

Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր […] ...

BACK_TO_TOP