19:55 01.07.2020
Համավարակի դեմ պայքարը խախտել է քաղաքաշինական մի շարք ծրագրերի ժամանակացույցը: Օրինակը Գյումրիում 4 վթարային շենքերի ամրացման և բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տեսքով փոխհատուցում տալու ծրագիրն է:
Հիշեցնենք՝ մարզպետարանը, կառավարության հանձնարարականով, առաջարկներ էր ներկայացրել, թե ինչպես է հնարավոր լուծել վթարայինների հարցը: 1 շենքի ամրացման առաջարկ էր ներկայացվել, մյուս երեքի դեպքում մարզպետարանը ԲԳՎ-ներով փոխհատուցելու տարբերակն էր նպատակահարմար գտել: Քննարկումների արդյունքում երկու շենքերի՝ Իսահակյան 9-ի և Ղուկասյան 29-ի բնակիչները հրաժարվել են վկայագիր ստանալ ու շենքերի ամրացում պահանջել: Բնակիչների կարծիքները կրկին առաջարկի տեսքով կառավարություն են ներկայացրել ու արդեն 6 ամիս սպասում են պատասխանի:
Բնակարանի գնման վկայագիր կամ ամրացում: Այս հարցին էր մարզպետարանը պատասխանել անցած տարեվերջին: Այդ պատասխանից էր կախված, թե վթարայինների բնակիչներին փոխհատուցման ինչ տարբերակ է կառավարությունը ընտրելու: Անտառավան 26-ը Գյումրիի ամենախիստ վթարային, փլուզման ենթակա շենքերից է, որի բնակիչների համար միակ տարբերակը բնակարանի գնման վկայագրերի տրամադրումն է: Բնակիչների հետ քննարկել են, համաձայնության եկել:
Իսահակյան 9 շենքի բնակիչներին էլ էին առաջարկել ԲԳՎ ստանալ: Բնակիչները միավորվել են, դիմել են մարզպետարան, որ առաջարկը փոխեն: Իսահակյան 9-ը 3-րդ, մասնակի 4-րդ աստիճանի վթարային է: Բնակիչներն են նշում՝ շենքի վիճակն այնպիսին չէ, որ քանդման ենթակա լինի:
«Անտառավան 26 շենքի հետ կապված առաջարկություն է ներկայացվել կառավարություն ԲԳՎ-ների համար, քանի որ շենքի բնակիչները համաձայնություն տվել են վկայագրեր ստանալու համար: Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքների համար առաջարկել ենք ամրացման ծրագրեր: Քանի որ այս շենքերի բնակիչները չեն համաձայնել ԲԳՎ ստանալ և պահանջում են ամրացում: Այս պահին մենք չունենք համապատասխան իրավական ակտ՝ կառավարության որոշում: Եթե չլիներ պանդեմիայի վիճակը, արդեն կունենայինք կառավարությունից պատասխան: Համավարակի հետ կապված ՝ ժամկետները ձգձգվեցին»,-SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:
Ըստ մասնագետի՝ Իսահակյան 9, ինչպես նաև Ղուկասյան 29-ը ենթակա են ամրացման: Ղուկասյան 29-ի բնակիչներն էլ սկզբում համաձայնել են ԲԳՎ ստանալ, հետո մտափոխվել են: Պատճառը վկայագրերի արժեքի հաշվարկն է եղել:
Վկայագրերի արժեքի հաշվարկը ևս դեռ հստակ չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե կառավարությունն ինչ որոշում կընդունի: Մարզպետարանում էլ հստակ ժամկետներ չեն կարող նշել, սպասում են գործադիրի պատասխանին: Վթարային 4 շենքերից միայն մեկի համար է, որ այլընտրանքային տարբերակներ չկան: Խոսքը Տիգրան Մեծի 5-ի մասին է:
Շենքի մի հատվածը 2003-ին է ամրացվել, մյուս հատվածի համար էլ ամրացում է մարզպետարանն առաջարկել: Կառավարությունը հավանություն տվել է, բայց էլի մեկնարկի անորոշ ժամկետներով:
16:55 05.07.2025
Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...
16:12 05.07.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...