«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն. հաղթողները և ելույթները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն. հաղթողները և ելույթները

16:01 08.01.2018

Գիշերը Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությունը, որը վստահաբար կարող ենք ասել՝ կինոաշխարհի պատմության մեջ դեռ երկար կհիշվի:

Կարմիր գորգն այսքան սև երբևէ չէր եղել: Աստղերը, ինչպես ավելի վաղ խոստացել էին, մրցանակաբաշխությանը եկել էին սևազգեստ՝ այսկերպ արտահայտելով իրենց բողոքը սեռական ոտնձգությունների, բռնության և գենդերային անհավասարության դեմ: Որոշ դերասանուհիներ կարմիր գորգի վրա հայտնվեցին ոչ թե ամուսինների կամ գործընկերների հետ, այլ տարբեր հասարակական կազմակերպությունների ակտիվիստների հետ՝ այդկերպ ցանկանալով ներկայացնել այդ մարդկանց աշխատանքը և պայքարը  խտրականության դեմ:

Նշենք, որ անցած տարվանից համաշխարհային կինոաշխարհում այս թեմաները ամենացավոտներից էին, իսկ հունվարի 1-ից կինոոլորտի կարկառուն դեմքերի նախաձեռնությամբ մեկնարկել է Time’sUp (Ժամանակն է) շարժումը:

Անցնելով բուն մրցանակաբաշխությանը՝ ներկայացնենք  «Ոսկե գլոբուսի» հաղթողների ամբողջական ցուցակը: Այս տարի երեկոյի ֆավորիտները «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմն էր՝ հաղթեց միանգամից 4 անվանակարգում  և HBO ալիքով հեռարձակվող «Մեծ Փոքրի սուտ» հեռուստասերիալը, որը հաղթեց 3 անվանակարգում:

Դրամատիկական ժանրում լավագույն ֆիլմ ճանաչվեց «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսսուրի» ֆիլմը:

Ֆիլմում ներկայացվում է հիսունն անց ամուսնալուծված Միլդրես Հեյզի պատմությունը, որը ապրում է Միսսուրիում գտնվող էբինգ փոքրիկ քաղաքում: Նրա դեռահաս աղջիկը մոր հետ թեժ վիճաբանությունից հետո տանից դուրս է գալիս և ժամեր անց աղջկան Էբինգ քաղաքից դուրս բռնաբարված և սպանված են գտնում: Տեղի ոստիկանությունը չի կարողանում գտնել հանցագործին ապացույցների բացակայության պատճառով: Հեյզը Էբինգ քաղաքից դուրս վարձակալում է երեք գովազդային պաստառ, որոնց միջոցով ներկայացնում է իր բողոքը արդարադատության բացակայության դեմ և ոստիկանությանը մեղադրում անգործության մեջ:

Կատակերգություն և մյուզիքլ ժանրում լավագույնն էր «Լեդի Բըրդ» (Lady Bird) ֆիլմը

Գրետա Գերվիգի «Լեդի Բըրդ» տրագիկոմեդիան պատմում է դեռահաս Քրիսթեն Մաք Ֆերսոնի մասին, որը ցանկանում է իր փոքրիկ քաղաքից փախչել Նյու Յորք: Այս ֆիլմում միահյուսվում է մի քանի թեմատիկ գիծ՝ առաջին սեր, իրական ընկերություն և կյանքում նպատակ ունենալու ու իրական տեղը գտնելու ցանկություն:

Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է իռլանդացի դերասանուհի Սըրշա Ռոնանը: Այս Ֆիլմը կինոքննադատների կողմից դրական կարծիքներ է ստացել:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Գիլյերմո դել Տորոն («Ջրի ուրվագծերը», The Shape of Water):

Ֆանտաստիկ մելոդրաման ավելի վաղ՝ Վենետիկի կինոփառատոնում, ստացել էր գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», իսկ այժմ ֆիլմը մեքսիկացի ռեժիսորին «Ոսկե գլոբուս» բերեց:

«Դրամատիկ ժանրում լավագույն դերասան» կոչմանն արժանացավ Գարրի Օլդմանը՝ «Մռայլ ժամանակներ» ֆիլմի համար

Այս ֆիլմում Գարրի Օլդմանը պարզապես անճանաչելի է դարձել: Նա մարմնավորել է Ուինսթոն Չերչիլին: Ֆիլմում ներկայացվում է Մեծ Բրիտանիայում և ողջ աշխարհում իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին ամիսներին:

Իր ելույթում Օլդմանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի անձնակազմին և իր կնոջը.

«Շնորհակալ եմ կնոջս համբերատարության համար, քանի որ վերջին շրջանում նա երեկոյան քնում էր Ուինսթոն Չերչիլի հետ և արթնանում Գարրի Օլդմանի կողքին»:

«Դրամատիկ ժանրում լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ֆրենսիս Մաք-Դորմանդ «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսսուրի» ֆիլմի համար:

«Կատակերգական ժանրի լավագույն դերասան» է ճանաչվել Ջեյմս Ֆրանկոն «Վատագույն արտիստը» ֆիլմի համար

Ֆիլմում պատմվում է երբևէ նկարահանված վատագույն «Սենյակ» ֆիլմի և դրա էսքցենտրիկ ռեժիսոր Թոմի Վայսոյի մասին:

«Կատակերգական ժանրի լավագույն դերասանուհին» է Սըրշա Ռոնան («Լեդի Բըրդ»):

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Սեմ Ռոքուելը «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսուրի» ֆիլմում ոստիկանի մարմնավորելու համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին» Էլիսոն Ջեննին է «Ես Տոնյան եմ» սկանդալային գեղասահորդուհու մասին պատմող ֆիլմում հերոսուհուն մարմնավորելու համար:

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսուրի» ֆիլմը

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթել է Ֆաթիհ Աքինի «Ստվերում» գերմանական արտադրության ֆիլմը, որում ներկայացվում են ահաբեկչության հետևանքով ընտանիքը կորցրած գերմանացի կնոջ ապրումները: Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Դայան Կրյուգերը:

«Լավագույն երգ» անվանակարգում հաղթել է This Is Me-ն («Մեծագույն շոումեն»):

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Կոկոյի գաղտնիքը»:

«Դրամատիկական ժանրի լավագույն սերիալ» է ճանաչվել «Սպասուհու պատմությունները» (The Handmaid’s Tale)

«Կատակերգական ժանրի լավագույն սերիալ» է ճանաչվել «Զարմանալի միսիս Մեյզելը» (The Marvelous Mrs. Maisel)

«Լավագույն մինի սերիալ» է ճանաչվել «Մեծ փոքր սուտ»-ը (Big Little Lies)

«Դրամատիկական ժանրում սերիալի լավագույն դերասան» է ճանաչվել Սթեռլինգ Բրաունը «Սա մենք ենք» (This Is Us) ֆիլմի համար

«Սերիալի լավագույն դերասանուհի» է ճանաչվել- Էլիզաբեթ Մոսս՝«Սպասուհու պատմությունները» (The Handmaid’s Tale)

«Կատակերգական ժանրի սերիալի լավագույն դերասան» է ճանաչվել Ազիզ Անսարին «Ոչնչի վարպետ» (Master of None) ֆիլմում

Սեսիլ Բլաունտ դե Միլլի անվան պատվավոր մրցանակն շնորհվել է հաղորդավարուհի Օփրա Ունիֆրիին: Այս մրցանակը սահմանվել է 1952 թվականից և ամեն տարի «Ոսկե գլոբուսին» այն հանձնում են կինոյում ունեցած նշանակալի ավանդի համար:

Երեկոյի ընթացքում բազմաթիվ ելույթներ եղան սեռական ոտնձգությունների, խտրականությունների թեմայով, բայց Օփրա Ուինֆրիի ելույթն ամենաերկարն էր ու ազդեցիկը: Դահլիճը հոտնկայս դիմավորեց և ճանապարհեց հաղորդավարուհուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

SHANTNEWS

15:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

14:45 10.05.2025

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:30 10.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը […] ...

BACK_TO_TOP