16:35 08.01.2018
Էլեանոր փոթորիկը, որի պատճառով Ֆրանսիայում և Արևմտյան Եվրոպայի մի քանի այլ երկրներում մասնակիորեն փակվել էին լեռնադահուկային հանգստավայրերը, մեծ վնասներ է հասցրել: Ուժգին քամու և ցրտահարության հետևանքով կտրվել է Panoramic Mont-Blanc ճոպանուղու 30մմ տրամագծով ճոպանը: Այս մասին հայտնել է superski.ru կայքը: Ճոպանուղին կապում է ֆրանսիական Շամոնի հայտնի հանգստավայրը իտալական կողմում գտնվող Հելբրոներ գագաթի հետ: Ճոպանը կտրվել է Հելբրոների հատվածում՝ 2 տեղից: Ամենայն հավանականությամբ, միջադեպի պատճառ է հանդիսացել քամին, որի արագությունը կազմել է 250 կմ/ժամ, ինչպես նաև ճոպանի երկայնքով ձևավորված սառույցը: Panoramic Mont-Blanc ճոպանուղու երկու խցիկները չեն ընկել՝ շնորհիվ երկրորդ ճոպանի:
5 կմ ձգվող ճոպանուղին անցնում է սառցադաշտի վրայով: Panoramic Mont-Blanc-ը բաց է լինում միայն ամառային սեզոնին:
2016թ. սեպտեմբերին այս ճոպանուղու հետ կապված տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Ամբարձիչի աշխատանքի խափանման հետևանքով 33 հոգի գիշերն անցկացրել էր ճոպանուղու խցիկներում՝ 3000 մ բարձրության վրա: Փրկարարներին հաջողվել էր ազատել 65 հոգու, ավելի ուշ երեկոյան՝ ևս 12 հոգու, սակայն ճոպանուղու 33 ուղևորներ, այդ թվում՝ 1 երեխա, ստիպված էին գիշերել խցերում: Նրանց հնարավոր էր եղել տարհանել միայն հաջորդ օրը:
14:57 14.08.2025
Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբԳործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և […] ...
14:50 14.08.2025
Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օգոստոսի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Առինջ գյուղի Աբովյան փողոցից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
14:42 14.08.2025
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերըՀայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը։ «Ֆերենցվարոշ» — «Քարաբաղ» «Ցրվենա Զվեզդա» — «Պաֆոս» «Բոդե-Գլիմտ» — «Շտուրմ» «Սելթիկ» — «Կայրաթ» «Բազել» — «Կոպենհագեն» «Ֆեներբահչե» — «Բենֆիկա» «Ռեյնջերս» — «Բրյուգե» Առաջին խաղերը կկայանան օգոստոսի 19–20-ին, պատասխան հանդիպումները` 26–27-ին։ ...
14:29 14.08.2025
Ուշակովը նշել է Պուտին-Թրամփ հանդիպման գլխավոր թեմանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, կքննարկվեն նաև այլ հարցեր, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Ինչ վերաբերում է գագաթնաժողովի օրակարգին, ապա, հավանաբար, բոլորի համար ակնհայտ է, որ կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, այդ […] ...
14:11 14.08.2025
Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվենԳործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած: Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման […] ...
14:06 14.08.2025
Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին օգնել է ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ տիտղոսը նվաճել: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր անգլիական «Տոտենհեմին»: Դեմբելեի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դեմբելեն աչքի է ընկել նաև գոլով: ...