Դիեգո Ռոսի Մարաշլյանը 4 գոլ է խփել «ԼԱ Գելաքսիի» դարպասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

Դիեգո Ռոսի Մարաշլյանը 4 գոլ է խփել «ԼԱ Գելաքսիի» դարպասը

13:55 19.07.2020

MLS-ի հերթական տուրի շրջանակներում «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ ընդունել էր  «Լոս Անջելես Գելաքսիին» և հաղթել խոշոր՝ 6-2 հաշվով:

«Լոս Անջելեսի» հաղթանակին մեծապես նպաստել է թիմի ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որը դարձել է 4 գոլի  հեղինակ:

Հատկանշական է, որ հաշվի մեջ նախ՝ առաջ են անցել հյուրերը՝  5-րդ րոպեին Լատիֆ Բլեսինգը գրավել է սեփական դարպասը: 8 րոպե անց Մարաշլյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել է հաշիվը: 31-րդ րոպեին Քրիստիան Պավոնը նորից առաջ է մղել հյուրերին՝ նորից անվրեպ  իրացնելով 11-մետրանոցը: Ավելին անել, սակայն, «ԼԱ Գելաքսիին» չի հաջողվել:

Առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին Մարաշլյանը դարձյալ աչքի է ընկել ու թիմերն ընդմիջման են գնացել 2-2 հաշվով: Մարաշլյանն այնուհետև աչքի է ընկել 75-րդ և 90+3-րդ րոպեներին՝ դնելով հանդիպման վերջակետը:

Այս խաղից հետո «Լոս Անջելեսը» իր միավորների թիվը հասցրել է 4-ի և D խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջին տեղում «Պորտլենդ Տիմբերսն» է, որը 2 խաղից հետո առավելագույն 6 միավոր ունի իր ակտիվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 22.08.2025

SHANTNEWS

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

14:57 22.08.2025

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

14:45 22.08.2025

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին։ Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ ...

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

14:32 22.08.2025

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

14:22 22.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

14:10 22.08.2025

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...

BACK_TO_TOP