22:38 19.07.2020
Այսօր՝ ժամը 17-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին: Թորոսգյուղի մոտակայքում 21-099 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մի քանի պտույտ շրջվելուց հետո հայտնվել մոտակա դաշտամիջյան հատվածում։ Մեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ ճզմվել է:
«Մեքենայում եղել է 9 ուղևոր, երկուսը՝ չափահաս, մյուսները՝ երեխաներ: 9-ամյա տղան տեղում մահացել էր, վարորդին ու մյուս չափահաս ուղևորներին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, իսկ մյուս երեխաներին՝ «Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»»,- SHANТNEWS.am-ին փոխանցեց Ճանապարհային ոստիկանության երկրորդ դասակի ավագ տեսուչ Լյովա Սիմոնյանը:
SHANТNEWS.am-ի հետ զրույցում Սարապատ խոշորացված համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանն էլ տեղեկացրել է, որ վթարի ենթարկվածները Գոգհովիտ գյուղի բնակիչներ են: Վթարը տեղի է ունեցել Ղարախաչ կոչվող հանդամասից վերադառնալիս:
«Այդ տարածքում յայլա է, իրենք շատ անասուն են պահում, վերադառնալիս շեբենի վրայով են անցել, ու ըստ երևույթին, մեքենայի կառավարումը կորցրել է վարորդը և կողաշրջվել են: Մահացած երեխան վարորդի եղբորորդին է, մայրն էլ է եղել մեքենայի մեջ, որքանով տեղյակ եմ, ոտքն է կոտրվել: Ցավալի դեպք է կատարվածը, ընտանիքը նորմալ պայմաններում է ապրում»,- տեղեկացրեց Արտուշ Մանուկյանը:
«Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանն էլ փոխանցել է, որ իրենց բուժհաստատություն տեղափոխված տուժած բոլոր երեխաները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու գործիքային հետազոտություններ անցել:
«Մեզ մոտ է տեղափոխվել 6 անչափահաս երեխա` 5-7 տարեկան: Հինգ երեխաները ենթարկվել են բուժզննության ու տուն են ուղարկվել, ստացիոնար բուժման կարիք չկար: 7-ամյա աղջնակը դեռ մեզ մոտ է, կատարվել է համակարգչային շերտագրություն, պատասխանները լինելուց հետո հետագա քայլերը կհստակեցվեն, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը տեղն է»,- SHANТNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժորժիկ Սերոբյանը:
12:15 08.07.2025
Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...
12:02 08.07.2025
Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հիասթափված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտությունը «չդադարեցնելու» որոշումից։ Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայում կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և կարծիք էր հայտնել, որ չի կարողացել առաջընթացի հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 3-ին։ […] ...
11:49 08.07.2025
Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասինԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...
11:40 08.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ ՀաջիևՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...
11:40 08.07.2025
ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գներըThe Athletic-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները մի քանի օրում իջեցվել են 36 անգամ։ Աղբյուրի տվյալներով՝ «Չելսի» – «Ֆլումինենսե» կիսաեզրափակչի ամենաէժան տոմսի արժեքը նվազել է մինչև 13 դոլար։ Երեք օր առաջ նույն տոմսն արժեր 474 դոլար։ Իսկ երկրորդ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման սովորական տոմսի գինը չորեքշաբթի օրը կազմում էր 978 դոլար, սակայն […] ...