10:22 28.07.2020
Գյումրիում թափառող շների համար ապաստարան կառուցելու, մեկ վայրում կենտրոնացնելու և նրանց խնամքը կազմակերպելու հաստատված ծրագիր որևէ կազմակերպություն կամ անհատ դեռ չի ներկայացրել, առայժմ ամեն ինչ ուսումնասիրությունների մակարդակում է։ Գյումրիի քաղաքապետարանը ծայրամասային թաղամասերից մեկում տարածք է առանձնացրել է և սպասում է առաջարկների։ Թափառող շների ոհմակներից ու հարձակումներից մարդկանց հեռու պահել չի լինում։ Վնասազերծման միակ կիրառվող տարբերակը ստերջացումն է, որից թաղամասերում շների թիվը չի պակասում։
Թափառող շների ոհմակներն ամենուր են ոչ միայն ծայրամասերում, այլև կենտրոնական փողոցներում։ Առավոտյան ու երեկոյան ակտիվ հարձակումներն աղբամանների մոտ են, իսկ մնացած ժամերին՝ բակերում ու կիսակառույց շինություններում: Կեր ու պատսպարվելու տեղ որոնող կենդանիներն ագրեսիվ են նաև երեխաների նկատմամբ։
«Մեր հայաթը երկու երեխու խածել է, ամեն օր էլ ըսպես կեղնի, շատ են շները, օր խանութ կերթաս, դաժե հետևիցդ կընկնին»,-ասում է գյումրեցի պատանիներից մեկը:
«Շատ վտանգավոր են, էրեխեքը դուրս կելնին, վրա կուդան, կհարձակվին։ Ըսպես խմբերով են, նամանավանդ մեր՝ թիվ 23 դպրոցի բակի մեջ»,-նշում է թաղամասի բնակչուհին:
Ծայրամասային թաղամասերում շների ոհմակների ավելի շատ կարելի է հանդիպել՝ կիսակառույցները շատ են, աղբավայրը՝ մոտ։ Կենդանիներն իրենց ավելի ապահով են զգում, բայց նրանց ագրեսիվությունը վտանգավոր է բնակիչների համար։ Ցերեկը հարձակումներից են վախենում, գիշերն էլ չեն քնում հաչոցի ձայներից։
Ստերջացումը շների հարձակումներից պաշտպանելու ելք չէ, բայց կիրառվող միակ տարբերակն է, որն ընդամենը կանխում է կենդանիների բազմացումը։ Գյումրիում գործող միակ կլինիկան այս տարի էլ կշարունակի ծրագիրը, քաղաքապետարանի հետ ունեն երկրորդ փուլի պայմանագիր։ Նախորդ տարի Գյումրիում ստերջացրել են 350 թափառող շուն։
«Պայմանագիրը կնքվել է երկրորդ փուլի համար՝ 250 շան համար, արդեն մոտ 150 շուն ստերջացրել ենք, հուսով եմ՝ մեկ-երկու ամսվա ընթացքում կվերջացնենք նաև երկրորդ փուլի աշխատանքները»,-նշում է «Մայ վետ» կլինիկայի անասնաբույժ Արման Եղիկյանը։
Կլինիկայի աշխատակիցները նույնիսկ մոնիթորինգ են արել ու պարզել, որ վտանգավոր, ագրեսիվ էգ շների թիվը մի քանի անգամ գերազանցում է արուներին։ Մասնագետներն ասում են, որ ստերջացման եղանակով թափառող շների թվաքանակի կտրուկ նվազում բնակիչները կարող են զգալ միայն 3-4 տարի անց:
«Թիվը նվազեցնելու համար եթե չեն ուզում խփել, պիտի հավաքեն, տանեն, մի տեղ պահեն, ոչ թե տանին ականջներին բան զարգեն, էդ ստերջացրածը էլի գուգա ըստեղ, մարդ կխածե, մարդ կուդե»,- ասում է բնակիչներից մեկը:
Քաղաքից բացի, թափառող կենդանիները շատացել են նաև գյուղական համայնքներում: Կենտրոնը շատ ահազանգեր է ստանում նաև գյուղերից, բայց ծառայության՝ վճարովի լինելու պատճառով համայնքները ոչինչ անել չեն կարող։ Բյուջեներից այդ նպատակի համար գումարներ հատկացնելու հնարավորություն չունեն:
Ստերջացման եղանակով շների թիվը պակասեցնելուն զուգահեռ, անհրաժեշտություն է նաև կենդանիների համար ապաստարաններ ունենալը: Քաղաքապետարանը ծայրամասային թաղամասերից մեկում տարածք է առանձնացրել։
«Որոշակի տարածք հատկացրեցինք նախկին թռչնաբուծարանի տարածքում, մոտ 240 քմ մակերեսով երկհարկանի կառույց է, որի տանիքն ու ներսի հատվածները պետք է վերանորոգվեն: Մոտ 500 քմ հողատարածք էլ կա, մենք պատրաստակամ ենք էդ տարածքն անվարձահատույց տրամադրել այն բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են թափառող շների ծրագրերով»,-նշում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:
Գյումրիում թափառող շների համար ապաստարան կառուցելու առաջարով դիմել է բարեգործական մի ընկերություն: Տարածքն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա՝ կհամաձայնե՞ն ֆինանսներ ծախսել։
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...
10:00 09.07.2025
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումըԵվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...