Գյումրիի նախկին թիվ 43 մանկապարտեզի շենքում բնակվող 22 ընտանիք անօթևանի կարգավիճակ չունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Գյումրիի նախկին թիվ 43 մանկապարտեզի շենքում բնակվող 22 ընտանիք անօթևանի կարգավիճակ չունի

22:30 01.08.2020

Հուլիսյան հորդառատ անձրևները պատճառ դարձան, որ «ջրի երես դուրս գար» Գյումրիի տասնյակ թաղամասերի շենքերի տանիքների քայքայված ու վատ վիճակը։

Բնակիչները շատ են բողոքել, պահանջել իրենց ազատել մշտական  կաթոցներից և ի պատասխան բողոքների՝ ստացել մերժում համատիրություններից, որ շենքերը համատիրություններին պարտքեր ունեն, իսկ քաղաքապետարանն այդքան գումար չի տալիս վերանորոգումների համար:

Այս պատճառաբանություններին մի քանիսն էլ է ավելանում, երբ պարզվում է, որ շենքը վթարային է  կամ այլ գործառնական նշանակության ու ոչ մի համատիրություն չի սպասարկում։ Նման իրավիճակում են հայտնվել նախկին թիվ 43 մանկապարտեզի շենքում բնակվող 22 ընտանիքները։
Նախկին թիվ 43 մանկապարտեզի շենքն  է, գտնվում է Երևանյան Խճուղու վերջնամասում։ 1988-ից հետո այստեղ բազմաթիվ ընտանիքներ են ապրել, հետո տուն ստացել, իսկ ազատ սենյակները անտուն մնացած այլ ընտանիքներ են զբաղեցրել:
Հիմա 22 ընտանիք դեռևս ապրում է մանկապարտեզի շենքում։ Կիսատանիք ու կիսաբաց սենյակների պատճառով մյուսների բնակության տարածքներն են հայտվել կաթոցների, խոնավության ու քարաթափումների տակ: Բնակիչները շենքի վիճակը գնահատում են վթարային, բայց կարգավիճակը հաստատող որևէ փաստատուղթ չունեն:
Մանկապարտեզի տիպային շենքը, վթարային չլինելու կամ վթարայնության աստիճանը վկայող որևէ փաստաթուղթ չունենալուց բացի, տարածքի ապրողների տնօրինման իրավունքի մասին տվյալներ  չունի, զբաղեցրած սենյակները սեփականաշնորհել թույլ չեն տալիս։
«Որոշում ու պայմանագիր տվեցին ինձ, ըսեցին՝ հեչ մարդ իրավունք չունի գա, քեզի շենքից հանե, քանի որ ընձի քաղաքապետարանն է էստեղ տարածք տվել, ես չեմ եկել, լցվել»,- պատմում է բնակիչ Գոհար Հովհաննիսյանը։
«Ո՛չ կտուր է եղել, ո՛չ պատուհան, չորս հատ քանդած պատ է եղել, եկել, սարքել եմ, բայց չգիտեմ՝ ի՞մն է, թե՞ չէ»,- ասում է Ռոզա Մաթոսյանը։
«Էդ օրդերները երբեք չեն տրվել նրանց սեփականության իրավունք ստանալու համար, այսինքն՝ դրանք օրդերներ են, նույն փաստաթուղթն են ու ժամանակավոր բնակության համար են տալիս, որպես հասցե, որպես բնակության վայր, բայց դրանք հիմք չեն հանդիսանում, որ կարողանան սեփականաշնորհել»,- ասում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Օրդերներով ու որոշումներով ընտանիքներին գերատեսչական կառույցներում բնակության տեղ տալու գործընթացը տեղի է ունեցել 2000-ականներին, ինչի պատճառով մի մասն էլ կորցրել է անօթևանի կարգավիճակը: Քաղաքում այսպիսի մոտ 10 շենք կա։
Բայց անկախ նախկին ու ներկա նշանակությունից, այս շենքերը համայնքապատկան են, որտեղ ապրողների բնակության պայմանների բարելավման խնդիրը համայնքինն է:
Մանկապարտեզի այս շենքում վերանորոգման կամ տանիքների փոխարինման աշխատանքներ չեն եղել: Քաղաքի ճարտարապետն էլ կարգավիճակի անորոշությամբ է պատճառաբանում։
«Այդ շենքի կարգավիճակը պետք է արմատական դիտարկել, վթարայնության վիճակը պետք է ուսումնասիրվի՝ արժի՞ այդ շենքի վրա ինչ-որ ներդրումներ անել, թե՞ չէ։ Դա համալիր ուսումնասիրության և քննարկման առարկա է»,- ասում է Հենրիկ Գասպարյանը։
31 տարի անորոշ կարգավիճակով ապրող ընտանիքների պահանջը, իր վերջո, տեղ հասավ՝ նախկին մանկապարտեզի շենքի տանիքը մասնակի վերանորոգվի:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

13:35 09.07.2025

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

BACK_TO_TOP