23:55 11.08.2020
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Բեյրութի պայթյունից վնասված հայկական եկեղեցիները։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոս Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջից։
«Երեքշաբթի, 11 Օգոստոս 2020-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանի, Ազգային Վարչութեան անդամներուն եւ միաբան հայրերուն, յաջորդաբար այցելեց Պէյրութի եւ շրջակայից եկեղեցիները՝ Սուրբ Նշան, Ս. Յակոբ, Ս. Գէորգ, Ռըմէյլի Ս. Յարութիւն, Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Քառասնից Մանկանց, Ս. Սարգիս, Ս. Աստուածածին եւ Ս. Վարդանանց, ինչպէս նաեւ Ազգային Միացեալ Վարժարան։
Վեհափառ Հայրապետը մօտէն տեղեկացաւ պայթումին հետեւանքով տեղի ունեցած վնասներուն: Նորին Սրբութիւնը իր հայրական քաջալերանքը փոխանցեց առաջնորդ սրբազանին, Լիբանանի հայոց թեմին մէջ ծառայողներուն եւ գաղութի զաւակներուն՝ ըսելով. «Մի՛ յուսահատիք, մենք միասնաբար, հաւաքական հաւատքով ու նուիրումով պիտի վերականգնենք Լիբանանի հայութիւնը՝ վերահաստատելով անոր համասփիւռքեան դերակատարութիւնը»։ Ան այս առիթով նաեւ յիշեցուց, թէ Հայաստանը, Արցախը, Սփիւռքը եւ ողջ հայութիւնը Լիբանանի հայութեան գործնապէս զօրակից է։
Այցելութեան աւարտին, Նորին Սրբութիւնը Ազգային Առաջնորդարանին մէջ թեմական պատասխանատուներուն հետ իր ունեցած հանդիպման ընթացքին դարձեալ յիշեցուց, թէ կարելի փութով պէտք է վնասներուն արժեւորումը կատարուի, որպէսզի կարենանք կազմակերպուած կերպով լծուիլ աշխատանքի»:
19:40 26.07.2025
«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքինՍերբական «Պարտիզանի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ Լեհաստանում կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Խաղի ընթացքում ուկրաինական թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Պարտիզանի» ֆուտբոլիստների հասցեին։ Վիրավորանքներ են հնչել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հասցեին. ռուսական ակումբի հետ «Պարտիզանը» խաղացել է Մոսկվայում «Եղբայրության […] ...
19:32 26.07.2025
Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերինԹաիլանդի ռազմաօդային ուժերը ճշգրիտ կառավարվող հրթիռային հարված են հասցրել կամբոջական PHL-03 հեռահար բազմակի հրթիռային համակարգերին, որոնք արտադրվում են Չինաստանում և ունեն 130 կիլոմետր հեռահարություն, Բանգկոկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի պաշտպանության նախարարության գործողությունների վարչության անվտանգության համակարգման բյուրոյի տնօրեն, գեներալ-մայոր Վանչանա Սավայդին։ «Այսօր Թաիլանդի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռ՝ երկու F-16 և երկու Gripen ինքնաթիռներ, ճշգրիտ […] ...
19:20 26.07.2025
Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումըՍիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...
19:08 26.07.2025
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճելՀրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...
19:00 26.07.2025
NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունըԻսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...
18:52 26.07.2025
Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառովՍիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...