Շիրակի մարզի գյուղաբնակ 55 անօթևան ընտանիքների համար կառուցվում են նոր բնակարաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.72 oC

Շիրակի մարզի գյուղաբնակ 55 անօթևան ընտանիքների համար կառուցվում են նոր բնակարաններ

20:18 12.08.2020

Բասեն գյուղի բնակիչ Սուսաննա Մարտիկյանի ընտանիքն արդեն 32 տարի է ապրում է վթարային տանը։ 7 անձով տեղավորվել են ընդամենը մեկ սենյակում, գորգերով ծածկել են փայտյա հատակի բացված անցքերը, սենյակը բաժանել են երկու մասի, իսկ խոնավությունից բորբոսած պատերը պաստառապատել են։

Տիկին Սուսաննայի ընտանիքը անօթևանության հերթացուցակում է: 32 տարի անց, կառավարության հատկացրած գումարով, նրանց համար կկառուցվի նոր բնակարան։ ԲԳՎ-ից Մարտիկյանները հրաժարվել են ու սպասում էին բնակարանաշինությանը: Նոր բնակարանը կկառուցվի վթարային տան հարակից տարածքում, հիմքերի փորման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ 4 սենյականոց տան կառուցումը գնահատվել է մոտ 17 միլիոն դրամ , իսկ ծրագրով կառուցվելիք բնակարանների մակերեսները որոշվում են հատուկ չափորոշիչներով։

Մարտիկյանների ընտանիքից բացի Բասենում նոր բնակարաններ կկառուցվեն ևս 5 անօթևան ընտանիքի համար։Իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 960 միլիոն դրամ է, որի շրջանակներում մարզի 8 գյուղերում կկառուցվեն բնակարաններ 55 շահառու ընտանիքների համար։ ։

Նոր տների ու կիսակառույցների շին աշխատանքներին մասնակցում են հենց տանտերերը և նրանց ընտրած վարպետներ ու բանվորները։ Սա բնակարանաշինական այս ծրագրի յուրահատկությունն է: Գյուղացին ինքն իր տունը կառուցում է, ինքն էլ վերահսկում շինարարության ընթացքը:

8 համայնքներից բնակարանների կառուցման աշխատանքները դեռ չեն մեկնարկել միայն Ջրաձորում։ Այստեղ ծրագրի շահառու են 28 ընտանիքներ,որոնց առանձնատների նախագծման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Իսկ մարզի գյուղերի 86 ընտանիքներ էլ բնակարանի գնման վկայագրեր են ստացել: Դրանց իրացման ժամկետը երկարացվել է և անօթևան ընտանիքները վկայագրով տուն գտնելու և գնելու ժամանակ ունեն մինչև նոյմեբերի 1-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP