21:00 12.08.2020
Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից, հակահամաճարակային նորմերի պահպանմամբ: Այսպիսի որոշում է կայացվել պարետատան և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ քննարկումներից հետո: Ինչպես են կահավորվելու դասասենյակները , արդյոք բոլոր դպրոցներում միջանձնային հեռավորությունը դասապրոցեսի ընթացքում ապահովելու հնարավորություն կա և ինչին տալ նախապատվությունը՝ առողջությանը, թե կրթությանը: Այս մասին այսօր «Երկխոսությունների մեդիա կենտրոնում» խոսել են մանկավարժներն ու դասախոսները:
«Որպես մայր, եթե ինձ հարցնեն, ես կասեմ, որ ինձ համար կարևորը իմ երեխաների առողջությունն է: Թեկուզ կրթական ինչ-ինչ իրողությունների գնով: Երևի ես շատ վատ բան եմ ասում, բայց նաև չեմ վիճի հակառակը պնդողների հետ: Ես չեմ ուզենա, որ իմ երեխաները դպրոց գնան դիմակներով: Դրանք գուցե պաշտպանում են կորոնավիրուսից, բայց տանում են թոքային հիվանդությունների: Մենք ավելի շատ բան կարող ենք կորցնել»,- ասել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աստղիկ Հայրապետյանը:
ՇՊՀ դասախոս Մարիետա Խաչատրյանը նշել է.
«Մեկուսացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երեխաների համար: Մենք պետք է պայքարենք, որ մեր երեխաների կյանքը չվտանգվի, բայց նաև երկրորդ կարևորագույնը՝ կրթությունը չտուժի»։
Ըստ բանախոսների՝ աշակերտական փոքր թվակազմ ունեցող դպրոցներում դասերի վերսկսումը խնդիրներ չի առաջացնի:
«Դետալները դեռ չենք քննարկել, բայց ինձ թվում է, որ դիմակների, ալկոգելների առկայությունը, ջերմաչափումը, հեռավորություն պահպանելը կլինեն պարտադիր:Մեր դպրոցական գույքային պխայմաններն այնպիսին են, որ հնարավոր է ամեն աշակերտին մեկական սեղան հատկացնել: Հեռավորությունը կարող ենք ապահովել ի հաշիվ աշակերտների քիչ թվաքանակի և դասասենյակների մեծության»,- ասել է Հացիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը:
Այլ է հարցը մեծ դպրոցներում: Նոր ուսումնական տարին մեկնարկելու է մի շարք փոփոխություններով՝ մեկնարկի նոր ժամկետ, հակահամաճարակային կանոնների ապահովում և առարկայական նոր չափորոշիչներ:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...