11:17 13.08.2020
Այս տարի առաջին անգամ Շիրակի մարզում ներդրվեց գյուղապահովագրություն, որը վերաբերում է միայն հացահատիկի ցանքատարածություններին և այգիներին: Ծրագրից օգտվել են հիմնականում Ախուրյան խոշորացված համայնքի գյուղացիական տնտեսությունները։ Այս համայնքում հացահատիկի ցանքատարածություններն ամենաշատն են, նաև կարկտահարության վտանգն է միշտ մեծ: Ջրառատ գյուղն ամեն տարի տուժում է կարկտահարութունից:
Այս տարվա մայիսին ու հուլիսի վերջին գյուղում կարկտահարության վնասները համայնքային ու մարզային հանձնաժողովները հաշվարկել են՝ կառավարությունից աջակցություն ստանալու ակնկալիքով։ Իսկ ավելի կարճ ժամանակում ու հստակ հաշվարկված գումարներով փոխհատուցում ստանալու են հողատարածքներն ապահովագրած գյուղացիները:
Ջրառատցի Վազգեն Մխիթարյանը գյուղի սկզբնամասում գտնվող իր հողատարածքում առաջին անգամ վարսակ է ցանել: Նախորդ տարի նույն այս տարածքում գարի էր մշակել: Բերքը 100 տոկոսով կարկտահարվել էր: Այս տարի գարին վարսակով է փոխարինել, որովհետև այս մշակաբույսը լեռնային ու անջրդի պայմաններում ավելի դիմացկուն է, իսկ բերքատվությունը՝ բարձր: Հիմա արդեն բերքն է հավաքում, կոմբայնը հնձում է հասունացած ու դեղնած հասկերը։ Բերքի մի մասն այս տարի նորից տուժել է կարկտահարությունից:
«Ամեն տարի Ջրառատի բնակիչը կանգնած էր խնդրի առաջ, քանի որ ամեն տարի ցանում էր, սպասում հունձին, բայց հենց հունձի ժամանակ սպիտակ «կոմբայնը» գալիս, բերքը տանում էր։ Էս տարի էլ գյուղացիները մեծ վնասներ են կրել, բերքի մի մասը կարկուտը տարել է»,- ասում է Վազգեն Մխիթարյանը։
Վազգենը մի քանի հեկտար ցանքեր ունի, բայց ապահովագրել է միայն այս մեկը, որը կարկտավտանգ հատվածում է: Ապահովագրավճարը կազմել է ընդամենը 4000 դրամ, ու հիմա կրած վնասի դիմաց առաջին անգամ փոխհատուցում սպասում է ոչ թե կառավարությունից, այլ ապահովագրական ընկերությունից:
Ջրառատ համայնքում գյուղատնտեսության ապահովագրության ծրագրից օգտվել է 28 տնտեսություն, ապահովագրել են մեկ հեկտարից մինչև 40-50 հեկտար ցորենի, գարու և վարսակի ցանքատարածություններ: Գյուղում կարկտահարվել է 200 հեկտար, որի միայն մի մասն է ապահովագրված: Հետևաբար, ապահովագրական ընկերության փոխհատուցումը կստանան միայն նրանք, ովքեր պայմանագիր են կնքել և որոնց տարածքները կարկուտից հետո ուսումնասիրվել են:
«Տարածքի համար վճարվող գումարը մեզ մոտ զեղչվել է, պետությունն էլ է մուծել, մենք հեկտարին 4500 դրամ ենք մուծել, մյուս 4500-ը պետությունն է սուբսիդավորել։Եթե 100 տոկոս վնաս լինի, 250 հազար դրամ փող պետք է հատուցեն»,- նշել է Ջրառատի բնակիչ Գևորգ Հովհաննիսյանը։
Ամեն մի գյուղացու վնասի չափը տարբեր է, հետևաբար, տարբեր է լինելու նաև փոխհատուցման չափը: Ըստ ապահովագրական ընկերության ու գյուղացիների միջև կնքված պայմանագրերի՝ ամենաբարձր գնահատված մշակաբույսը համարվում է ցորենը։ Մեկ հեկտարի դիմաց տրամադրվող գումարի հաշվարկում նշանակություն ունեն նաև հողատարածքների ջրովի և անջրդի, ինչպես նաև գարնանացան ու աշնանացան լինելու հանգամանքները:
«Գարնանացանի մեր մասով 50 տոկոսը փոխանցել է կառավարությունը, 50-ը՝ մենք։ Աշնանացան ցորենի համար անջրդի պայմաններում մենք ապահովագրել ենք 250 հազար՝ մեկ հեկտարի ծախսը, բայց հարթավայրային գյուղերը, որոնք ունեն նաև ջրովի հողեր, մինչև 280 հազար է կազմում մաքսիմում շեմը։ Մեկ հեկտարի համար էլ վճարումը եղել է 14500 դրամ, որից 50 տոկոսը վճարել ենք մենք, մյուս 7200 դրամն էլ վճարել են հողագործները»,- ասել է Ջրառատի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը։
Ջրառատում գյուղացիներից մեկը 50 հեկտար է ապահովագրել: Սա ամենամեծ հողակտորն է, որի դիմաց էլ ամենաշատն է ապահովագրավճար մուծել: 50 հեկտարն էլ կարկտահարվել է, բայց ըստ հողատիրոջ՝ փոխհատուցումը կոմպենսացնելու է իր ծախսերը:
«Մոտավորապես 300 հազարի սահմանում վճարում եմ կատարել, բայց փոշման էլ չեմ։ Եթե էդ ձևի գործակալությունը շարունակի աշխատել ի օգուտ գյուղացու, հաջորդ տարի բոլոր հողատարածքներս էլ կապահովագրեմ»,-նշել է հողագործ Վոլոդյա Հովհաննիսյանը։
«Ապահովագրության ներդրումով գյուղերում մշակովի ցանքատարածությունները կավելանան։ Մեր գյուղում, ով չէր ապահովագրել, հիմա տեսան, որ լավ բան է և օգտակար է, 90 տոկոսը հաջորդ տարի ապահովագրելու ցանկություն են հայտնել»,-հայտնել է գյուղացիներից մեկը։
«Իրենց առաջարկեցինք, որ հրդեհը մեր գյուղում բացառիկ դեպքերում կարող է լինել, ավելի ճիշտ կլինի՝ հրդեհը պայմանագրից հանեք, փոխարենն ընդգրկեք ցրտահարությունը, մեր դաշտերը գարնանը գրեթե միշտ ցրտահարության վտանգի տակ են հայտնվում»,- ասել է ջրառատցի հողագործը։
Գյուղացիներն առաջարկել են նաև հրդեհի փոխարեն փոխահատուցման ցանկում ներառել երաշտը, բայց դեռ ապահովագրական ընկերությունից հստակ պատասխան չեն ստացել: Գյուղացիները նշում են, որ ցրտահարությունն ու երաշտն ամեն տարի Շիրակի մարզում կարկուտից ոչ պակաս վնասներ են հասցնում։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...