18:15 15.08.2020
Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Սա այն է , ինչ հայտնի է դասերի վերսկսման մասին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առայժմ մանրամասներ չի ներկայացրել, թե ինչպիսի խմբերի են բաժանվելու դասարանները և նոր ուսումնական տարվա մեկնարկի երկշաբաթյա հետաձգումը ինչպիսի ծրագրային փոփոխություն է ենթադրում: Մեկ բան հաստատ է, որ երկարաձգվել է առաջին դասարանցիների ընդունելությունը: Մինչև սեպտեմբերի 15-ը օնլայն հայտերն ընդունվում են: Սա հնարավորինս հավասար մրցակցային պայմաններ ստեղծեց դպրոցների միջև: Արդյունքում աշակերտների թվով փոքր դպրոցներում, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ առաջին դասարանցիներ են ընդունել:
Այս տարի առաջին անգամ սահմանափակում դրվեց , թե որ դպրոցը քանի առաջին դասարանցի է ընդունելու: Ամեն դպրոցի համար այդ թիվը տարբեր է՝ կախված լիցենզավորումից: Իսկ լիցենզիա դպրոցները ստանում են ելնելով շենքային պայմաններից: Գյումրիի թիվ 10 դպրոցը շենքային լավ հնարավորություններ ունի, այս տարի մինչև 120 առաջին դասարանցի ընդունելու իրավունք է ստացել: Հայտագրվածները մեկ երրորդն են կազմում, բայց սա էլ դպրոցի համար վերջին տարիների համար լավ ցուցանիշ է համարվում։
«Նախորդ տարիներին ձևավորել ենք մեկական առաջին դասարաններ,իսկ այս տարի կունենանք երկուսը: Անգամ երկրորդ դասվարի մրցույթ ենք հայտարարել, որովհետև չունենք մասնագետ: Ներկա պահին ունենք 39 հայտագրում: Սա վերջնական թիվը չէ, մենք կանխատեսում ենք, որ մինչև 50 առաջին դասարանցի կունենանք»,-shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանը:
Թիվ 23 միջնակարգ դպրոցում 5 առաջին դասարան են ձևավորելու: Վերջին տարիներին այս թիվը գրեթե չի փոխվում: Դպրոցը թաղամասում միակն է: 1250 աշակերտ ունի : Մեծ թիվն առավելություն է ֆինանսավորման համար, բայց այս ուսումնական տարում մտահոգության առարկա է նաև: Ինչպես են կազմակերպելու ուսումնական պրոցեսը համավարակի պայմաններում:
«Եթե դասարանները խմբերին են բաժանվելու, ապա մենք միահերթ աշխատել չեն կարողանա: Երկու հերթով շատ լավ կկազմակերպենք կրթական պրոցեսը: Երևի դիմակը, ախտահանող միջոցները, դպրոցում սանիտարական նորմերը պահպանելը , ջերմաչափումը կլինեն պարտադիր: Դասարանները խմբերի բաժանելու դեպքում պետք է նաև դասաբաշխումը ճիշտ կատարվի, որպեսզի նախ ուսուցիչներին ծանրաբեռնվածություն չլինի »,-shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Գևորգյանը:
Աշակերտների թվով փոքր դպրոցներում դասարանները խմբերի բաժանելը շատ ավելի հեշտ է լինելու: Աշակերտների խտությունը մեծ չէ: Բայց դեռ հստակեցված չէ, թե մեկ դասասենյակում քանի աշակերտի ներկայությունն է թույլատրելի լինելու:
Դպրոցներում դեռ դասաբաշխում չեն կատարել:Որոշված չէ, թե առարկայի դասավանդումը նույն դասարանում մեկ , թե երկու մանկավարժի միջև է բաշխվելու:
«Եթե այդ տարբերակով են անցկացնելու դասերը, կնշանակի, որ ուսուցիչը պետք է 2 կամ 3 անգամ յուրաքանչյուր դասարան մտնի: Հետևաբար նրան 2 կամ 3 անգամ ավել պետք է վարձատրվի: Սա իր հետ բերում է ֆինանսական ծախսեր: Այդ ծախսերը լինելու է, թե ոչ, փակվելու է, թե ոչ, պետության կողմից է լինելու, թե լինելու է հաստատության ուսերին: Այս ամենը դեռ պարզաբանված չէ»,-shantnews-ին ասել է Լիանա Վարդանյանը:
Ուսուցիչները դեռ արձակուրդում են: Փոքր- ինչ երկար ամառային արձակուրդների շրջանը դպրոցներն օգտագործել են վերանորոգման աշխատանքների համար:Պատուհանների, դռների ու մարզադահլիճների նորոգումներ են կատարում: Այդ աշխատանքներն ավարտին հասցնելուն ուսումնական տարվա ուշ մեկնարկն օգնելու է:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...