18:24 19.08.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել պարետատանհերթական նիստը:
Հանրապետությունում տիրող նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ներկայացրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ նախօրեին մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ, և այժմ իրականացվում են համապատասխան քայլեր վարակակիրների շփման շրջանակները ճշտելու ուղղությամբ։
Անդրադառնալով նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման հարցին՝ պարետը նշել է, որ համավարակի կառավարելի իրավիճակի դեպքում հանրակրթական դպրոցներում դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին, իսկ բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Մագիստրատուրայում սողովորողների համար կպահպանվի ուսուցման առցանց ռեժիմը: Ժ. Միրզոյանի խոսքերով՝ արդեն աշխատանքներ են տարվում կրթօջախներն անհրաժեշտ ախտահանիչ նյութերով, ջերմաչափերով ապահովելու ուղղությամբ։
Նոր կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործընթացը և բուժում ստացող քաղաքացիների առողջական վիճակը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը։ Նախարարի խոսքերով՝ այս պահի դրությամբ բուժում է ստանում 11 քաղաքացի։
ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի զեկույցի համաձայն՝ Պաշտպանության բանակում տիրող համավարակային իրավիճակը կայուն է և կառավարելի․ կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։
Նախագահ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին ուժեղացնել համավարակի դեմ պայքարը, խստացնել վերահսկողությունը և շարունակել միջոցներ ձեռնարկել հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ։
Անդրադառնալով կառավարության որոշ անդամների կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերին՝ նախագահը նշել է, որ այդ կապակցությամբ երեկ խիստ նկատողություն է հայտարարել մի շարք գերատեսչությունների ղեկավարների: Նա անհասկանալի և անընդունելի է համարել նաև այն քաղաքական գործիչների վարքագիծը, որոնք Ազգային ժողովի նիստերին մասնակցում են առանց դիմակի, իսկ նախընտրական շրջանում իշխանություններից պահանջում էին հետաձգել ընտրությունները համավարակի ռիսկերի հետ կապված կամ ցուցադրաբար դիմակներ էին բաժանում քաղաքացիներին:
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործում դժվար է լինելու հաջողության հասնել՝ տույժեր կիրառելով միայն պետական համակարգի աշխատողների հանդեպ:
«Հանրակրթական դպրոցների, բուհերի վերաբացման պայմաններում արդյունավետ պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու բոլորի միասնական ջանքերի գործադրումը: Համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել, և դրա համար պետք է շարունակել խստորեն պահպանել բոլոր սահմանված կանոնները»,- նշել է երկրի ղեկավարը:
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...