Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձգձգվում են, նախագծային փոփոխություններ են կատարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձգձգվում են, նախագծային փոփոխություններ են կատարվում

21:58 24.08.2020

Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի ծրագրի երկրորդ փուլի փողոցաշինական աշխատանքները Գյումրիի 15 փողոցներում  շինարարական փուլին դեռ չեն հասել։ Սունդուկյան, Պուշկին, Մատնիշյան, Մայակովսկի, Օզանյան ու հարակից մյուս փողոցներում շինընկերությունները զբաղված են կոյուղատար խողովակների փոխարինման ու նորերի մոնտաժման աշխատանքներով:

Դրանք նախագծային փաթեթներում ներառված չեն եղել, բնակիչների դիմում-բողոքներից ու շինարարների ահազանգերից հետո  պատվիրատուն կոյուղատար ցանցի փոխարինումн  ընդգրկել է հիմնանորոգման ծրագրում:

Հիմնանորոգման այս տարվա ծրագրում ընդգրկված Սունդուկյան փողոցի միջնամասում երկու մետր խորության փորվող այս խրամուղիները  նոր կոյուղատար խողովակներ անցկացնելու համար են: Շինարարը փողոցի հիմքերի ամրացում ու աշխատանքներ կատարելու փոխարեն  երկու շաբաթ է` կոյուղատար համակարգ են փոխում։

Այն, ինչ պատվիրատուն նախագծում չէր ներառել, հիմա վերադարձել է բաց թողած աշխատանքը լրացնելուն, շինարարները հրաժարվել են փողոց կառուցել` առանց ներքին կոմունիկացիոն ցանցը նորացնելու։

«Խնդիրների ենք բախվել, կոյուղացանցը շատ վատ վիճակում էր, կփոխեինք,  կլցվեր փոսերը, խրամուղիներում դիտահորերը չէինք կարող տեղադրել, դժվար է, որ հին կանալիզացիան կաշխատի, մենք կողքից նորը կքաշենք»,- նշում է «Վահագն և Սամվել» շինընկերության աշխղեկ Աղասի Աթոյանը։

Միայն Սունդուկյան փողոցում չէ նման վիճակ, հարակից ու հատվող մյուս փողոցներում ևս 70-80 տարվա կոյուղատար ցանց է գործում։ Խողովակները կոռոզիայի են ենթարկված, դիտահորերը չեն աշխատում, մի մասն էլ հողաշերտի տակ է, թաղամասում խցանումներն ու ցանցի  վթարները մշտապես եղել են։

Փտած ու քայքայված լինելուց բացի, ներքին ցանցում խողովակները մակերեսային են կառուցված, դրա համար էլ հողային աշխատանքներ շինարարը չի կարողացել կատարել, բավարար խորության վրա չգտնվելու պատճառով փորման ընթացքում վնասվել են։

«Կոյուղու խողովակաշարը  ևս վթարային վիճակում է գտնվում, որը ավելի ակնհայտ դարձավ, երբ մի քանի անգամ ուժեղ անձրևներ տեղացին, մենք խնդիրների առաջ կանգնեցինք, պատվիրատուի կողմից որոշվեց, որ խողովակաշարը ևս  թարմացվի, արդիականացվի։ Էդ աշխատանքները նորից ավելացվել են»,-նշեց «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Խաչիկ Ղարիբյանը։

Մայակովսկի փողոցում արդեն 600 մետրից ավելի նոր խողովակաշար է անցկացվել: 300 մմ տրամագծով գլխավոր խողովակներն անցկացնելուց բացի, շինարարների համար խնդիրներ են ստեղծում դեպի  սեփական տներ անկանոն միացված խողովակները:

Մինչև տարեվերջ է տրված փողոցների հիմնանորոգումների ավարտը: Շինարարն այլ ելք չունի, քան կոյուղատար ցանց ու դիտահորեր փոխելուն զուգահեռ այլ  աշխատանքներ կատարելը։ Երթևեկելի մասի ամրացում են անում, մայթերը լայնացնում։

Շինհրապարակի վերածված փողոցներում երթևեկությունը փակ է, մարդկանց անցուդարձը ևս դժվարացել է, անանցանելի վիճակ է ստեղծվում հատկապես անձրևներից հետո։

Բնակիչների բողոքները ևս պատճառ հանդիսացան նախագծային վերանայումների համար։ Բնակիչների, այսպես ասած, «վերահսկողությունը» արդյունք տվեց։ Դիմում-բողոքներ էին հասցեագրել պատվիրատուին, տվյալ դեպքում՝ քաղաքապետարանին։

Իդեպ ներքին կոմունիկացիոն՝ կոյուղատար համակարգի նորացման աշխատանքներում Վեոլիա ջուր ընկերությունը ներգրավված չէ, ամբողջ պատասխանատվությունը կրում են  շին ընկերությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP