22:24 24.08.2020
Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ SARS-CoV-2 վիրուսի դեմ: Այն կարելի է ընդունել քթի միջով: Մկների վրա դեղամիջոցի փորձարկումը ցույց է տվել, որ այն ավելի արդյունավետ է վարակի կանխարգելման համար, քան սովորական ներարկումները: Այս մասին հաղորդվում է Cell ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները պարզել են, որ պատվաստանյութը քթի մեջ մտցնելն առաջացնում է ուժեղ իմունային պատասխան ամբողջ օրգանիզմում, բայց ամենամեծ պաշտպանությունը ձևավորվում է քթի խոռոչում և շնչուղիներում: Թեստի արդյունքները ցույց են տվել, որ կրծողների մոտ զարգանում է ստերիլիզացնող իմունիտետ, երբ օրգանիզմ վիրուսի ներթափանցումից հետո վարակի նշաններ չեն լինում:
Պատվաստանյութի մշակման ընթացքում գիտնականներն S-սպիտակուցը, որը մասնակցում է առողջ բջիջների կորոնավիրուսով վարակմանը, տեղադրել են ադենովիրուսի մեջ, որն առաջացնում է սովորական մրսածություն: Այդ նպատակով ադենովիրուսը անվնաս է դարձել, որպեսզի S- սպիտակուցին տեղափոխի քթի խոռոչ: S-սպիտակուցի մեջ ներդրվել են լրացուցիչ մուտացիաներ, որոնք նպաստում են հակամարմինների ակտիվ ձևավորմանը:
Հետազոտողները համեմատել են պատվաստանյութեր, որոնք ներմուծվել են մկների օրգանիզմ երկու եղանակով՝ քթի միջով և ներմկանային ճանապարհով: Թեպետ ներարկումն առաջացրել է իմունային պատասխան, որը կանխում է թոքաբորբը, այն, միևնույն է, չի կանխել քթի և թոքի մեջ եղած վարակը: Նման պատվաստանյութը կարող է նվազեցնել COVID-19- ի ծանր ընթացքը, բայց դա չի կարող խանգարել այլ մարդկանց վարակի փոխանցմանը: Քթի պատվաստանյութը խանգարում է, որ կորոնավիրուսը բազմանա վերին շնչուղիների շրջանում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ են հետագա փորձարկումներ, ներառյալ մարդկանց վրա:
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...