Թուրքիայում «գյուլենականների որսը» շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+15.09 oC

Թուրքիայում «գյուլենականների որսը» շարունակվում է

15:49 28.08.2020

Թուրքիայում շարունակվում է ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նախօրեին Բալըքեսիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում 10 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) կապ են հաստատել գյուլենական հոգևոր քարոզիչների հետ։

Նշվում է, որ կասկածյալների հայտնաբերման ու ձերբակալման նպատակով ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումներն համաժամանակյա գործողություններ են սկսել Թուրքիայի 10 նահանգներում:

Բերման ենթարկված 10 սպաներից 2-ը պաշտոնաթող են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. Ուշակով

18:54 06.05.2024

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. Ուշակով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա մնում է օրակարգում, ժամկետները դեռ համաձայնեցված չեն, դրանք կքննարկվեն մոտ ապագայում, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Օրակարգում է Թուրքիա այցը։ Իհարկե, այն պատրաստվում է։ Բայց կոնկրետ ժամկետներ դեռ համաձայնեցված չեն, սա կարող եմ անկեղծորեն ասել: Սա նույնպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Բառացիորեն մոտ ապագայում […] ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն

18:05 06.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

16:28 06.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ը՝ Իրանի Սպահան քաղաքում։ Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում Գրոսին բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության […] ...

«Գործակալների օրենքի» ընդունման դեպքում Վրաստանի եվրանդամակցությունն անհնար կդառնա. Օ’Բրայեն

11:03 06.05.2024

«Գործակալների օրենքի» ընդունման դեպքում Վրաստանի եվրանդամակցությունն անհնար կդառնա. Օ’Բրայեն

«Վրաստանն անցյալ աշնանը հայտարարեց, որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Դա հնարավոր չի լինի, եթե Վրաստանի կառավարությունը որոշի Ռուսաստանի ցանկությունների հիման վրա օրենքներ ընդունել»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենը: Նրա խոսքով, եթե ​​օրենքը վերջնականապես ընդունվի, ԱՄՆ-ին ամեն բան պարզ կդառնա. «Եթե ​​Վրաստանի կառավարությունն ասի, որ չեն […] ...

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

22:22 04.05.2024

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը երկրին թույլ կտա հեղուկ բնական գազ արտահանել Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գազաբաշխողների ասոցիացիայի (GAZBİR) ղեկավար Յաշար Արսլանը՝ մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։ Նախօրեին խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որը «հեղուկացում» բառը կավելացնի Թուրքիայի բնական գազի շուկայավարման մասին օրենքին: Փորձագետի կարծիքով, փոփոխությունները Թուրքիային թույլ կտան LNG մատակարարել եվրոպական, […] ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

BACK_TO_TOP