13:52 31.08.2020
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հրաժարվել է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ անցած գիշեր հավաքականի որոշ ֆուտբոլիստներ Կասկադում ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակիցների:
«Այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Օզբիլիսը ArmSport-ի հետ զրույցում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
Factor.am-ի տեղեկություններով՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։ Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռնվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։ Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլ ֆուտբոլիստներ:
Նշվում է, որ կայքը դեպքի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ՀՀ ոստիկանությունից, որտեղից փոխանցել են, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ10:15 23.08.2025
Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, երբ Սալվինին կոչ է արել Մակրոնին մեկնել ՈւկրաինաՖրանսիայում Իտալիայի դեսպան Էմանուելա Ալեսանդրոն կանչվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի կողմից Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշման քննադատության հետ։ Այս մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը։ Միլան կատարած այցի ժամանակ Սալվինին, խոսելով Իտալիայի՝ Ուկրաինա իր զինվորականներին ուղարկելու պատրաստակամության մասին՝ Մակրոնի […] ...
10:03 23.08.2025
Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացելԱՄՆ Լուիզիանա նահանգի Ռոզլենդ քաղաքի գտնվող Smitty’s Supply գործարանում, որն արտադրում է ավտոմոբիլային արդյունաբերության համար նախատեսված քսանյութեր, պայթյուն է տեղի ունեցել: Գործարանի մոտակայքում ապրող մարդկանց տարհանման հրաման է տրվել, հաղորդում է Fox News-ը։ Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են գործարանից մեկ մղոն շառավղով պարտադիր տարհանման մասին: Հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես […] ...
09:46 23.08.2025
Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով […] ...
09:40 23.08.2025
Դիլիջանի թունելը կշարունակի փակ մնալ այսօր մինչև ժամը 14:00-նԴիլիջանի թունելը այսօր մինչեւ ժամը 14:00 կշարունակի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կատարվում են թունելի երթեւեկելի մասի միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
09:34 23.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:29 23.08.2025
Հրդեհ Պարտիզակ գյուդում. այրվել է մոտ 1300 հակ անասնակերՕգոստոսի 22-ին, ժամը 14:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարտիզակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 23։37-ին։ Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր։ ...