Մխիթարյանի հեղինակությունը կասկածի տակ դնելով` մենք վտանգում ենք մեր ֆուտբոլի ապագան. «Ուրարտուի» հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+26.09 oC

Մխիթարյանի հեղինակությունը կասկածի տակ դնելով` մենք վտանգում ենք մեր ֆուտբոլի ապագան. «Ուրարտուի» հայտարարությունը

22:12 01.09.2020

Երևանի «Ուրարտուն» իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ընտրանուն չմիանալուն:

«Վերջին շրջանում համացանցում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում անտեղի շատ է շահարկվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը։ Բանն այն է, որ մեր ավագը հեռախոսազրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզչի հետ ու հայտնել, որ չի կարող միանալ հավաքականին, քանի որ իր կարծիքով չի գտնվում լավ մարզավիճակում։ Այդ հանգամանքը հանրությանը բաժանել է մի քանի բանակների՝ նրանց, ովքեր ընդունում են Մխիթարյանի որոշումը, նրանց, ովքեր ինչ-որ ստվերային նպատակներ ունեն, այդ պատճառով աջակցում են Մխիթարյանին ու նրանց, ովքեր անընդունելի են համարում նման քայլը։ Մենք այն կարծիքին ենք, որ այս հարցը ունի հստակ շրջանակ՝ Հենրիխ Մխիթարյան, հավաքականի գլխավոր մարզիչ և ՀՖՖ։ Այդ շրջանակը չպետք է ընդլայնվի։ Իսկ մյուսներն էլ այս իրավիճակը չպետք է օգտագործեն որպես պատրվակ սեփական ամբիցիաները կյանքի կոչելու համար։  Այս ամենը մեզ մտահոգում է, ունենալով Հայաստանի ամենամեծ ֆուտբոլային դպրոցներից մեկը մենք մեր սաներին որպես հաջողակ ֆուտբոլիստի օրինակ ներկայացնում ենք հենց Մխիթարյանին։ Նա միակ  ֆուտբոլիստն է անկախ Հայաստանի պատմության ընթացքում, որը ոչ միայն հասել է հաջողության հանդես գալով եվրոպական առաջատար ակումբներում այլև ճանաչելի է դարձրել Հայաստանը, հայ ժողովրդին։ Մխիթարյանը մեր պատանի ֆուտբոլիստների կուռքն է, նրանց շարժառիթը, ուստի նրա հեղինակությունը կասկածի տակ դնելով մենք վտանգում ենք մեր ֆուտբոլի ապագան։ Վստահ ենք, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականի մարզաշապիկով դեռ շատ ուրախալի պահեր է պարգևելու մեզ ու մեր ֆուտբոլասերներին։ Հենրիխն ինչպես հայտնի է պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ։ Հաջողություն ենք մաղթում նրան ու վստահություն հայտնում, որ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով մենք շարունակելու ենք հպարտանալ դեռ երկար տարիներ»,- ասված է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ

10:33 23.08.2025

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ

Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեններ Արման Խաչատրյանը եւ Սերժիկ Պետրոսյանը հետեւել են աշխատանքների ընթացքին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

10:26 23.08.2025

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳՆ նախարարի պաշտոնում համագործակցության համար։ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Վելդկամպի հետ, որին կից գրել է. «Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար: Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև […] ...

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, երբ Սալվինին կոչ է արել Մակրոնին մեկնել Ուկրաինա

10:15 23.08.2025

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, երբ Սալվինին կոչ է արել Մակրոնին մեկնել Ուկրաինա

Ֆրանսիայում Իտալիայի դեսպան Էմանուելա Ալեսանդրոն կանչվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի կողմից Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշման քննադատության հետ։ Այս մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը։ Միլան կատարած այցի ժամանակ Սալվինին, խոսելով Իտալիայի՝ Ուկրաինա իր զինվորականներին ուղարկելու պատրաստակամության մասին՝ Մակրոնի […] ...

Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

10:03 23.08.2025

Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Ռոզլենդ քաղաքի գտնվող Smitty’s Supply գործարանում, որն արտադրում է ավտոմոբիլային արդյունաբերության համար նախատեսված քսանյութեր, պայթյուն է տեղի ունեցել: Գործարանի մոտակայքում ապրող մարդկանց տարհանման հրաման է տրվել, հաղորդում է Fox News-ը։ Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են գործարանից մեկ մղոն շառավղով պարտադիր տարհանման մասին: Հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես […] ...

Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով

09:56 23.08.2025

Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով

Օգոստոսի 11-ին Մոսկվայում մեկնարկած «Izmailovo Shoes 2025» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով։ Ցուցահանդեսը համարվում է կոշիկի և կաշվե արտադրանքի ոլորտի ամենամեծ հարթակներից մեկը և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Կոշիկ արտադրող 10 հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ «Izmailovo Shoes»-ն անցկացվում է տարին երկու […] ...

Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ

09:46 23.08.2025

Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով […] ...

BACK_TO_TOP