20:38 05.09.2020
Այսօր Գյումրիի օրվա առիթով նորամուտի արարողություն էր մարզական ոլորտի ներկայացուցիչների համար։ Լեգենդար գյումրեցի ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցն այսօրվանից կգործի այլ շենքում։ Մարզական լավագույն ավանադույթները չեմպիոնների քաղաքում շարունակվում են։ Հիմնովին վերանորոգված նոր մարզադպրոցում մարզիկների ու մարզուհիների համար ստեղծված են բոլոր պայմանները։
«Նախկին մարզադպրոցը գտնվում էր շատ վատ վիճակում, ամենուր պատերից ջուրը կաթում էր, իսկ այստեղ նոր մարզասրահում մարզվելով՝ մենք ավելի լավ արդյունքների կհասնենք, որովհետև ներկայիս պայմանները շատ լավն են ու հարմար»,-նշում է մարզադպրոցի սան, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:
«Այս տարի մեր մարզադպրոցն ունեցավ և՛ աշխարհի, և՛ Եվրոպայի չեմպիոններ, երիտասարդների և պատանիների մեջ եղան մեդալակիրներ: Եթե, համավարակով պայմանավորված, միջազգային հեղինակավոր մրցաշարերը չդադարեցվեին, ապա մենք էլի մեդալակիրներ կունենայինք»,-մարզադպրոցի արդյունքներն է ներկայացնում տնօրեն Լյովա Փաշարյանը:
Լեգենդար ծանրորդի, աշխարհի ռեկորդակրի անվան մարզադպրոցի բացմանը ներկա էին Յուրի Վարդանյանի մայրը, որդին ու մյուս հարազատները։ ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել ու բնակություն հաստատել Յուրի Վարդանյանի որդին։ Տիկին Ասյան հուզմունքով ու հպարտությամբ էր պատմում Յուրիի երիտասարդ տարիների մասին։
«Էսպիսի պայմաններ չկային էն ժամանակ, որ իմ Յուրան պարապեր, ինքը էնպիսի վատ պայմաններում է պարապել որ, բայց լավ արդյունքների է հասել, ու մինչև հիմա իրա ռեկորդը ոչ մեկը չի գերազանցել, ես հպարտ եմ»,- հուզմունքով նշում է լեգենդար ծանրորդի մայրը՝ Ասյա Վարդանյանը:
«Շատ ուրախ եմ, որ պապայիս անվան մարզադպրոց կա, երիտասարդները կարող են պարապել ու հիշել Վարդանյան Յուրիկին, որովհետև լեգենդար սպորտսմեն ենք ունեցել: Թող շարունակեն պատանիները պարապել ու շատ մեդալներ բերել Գյումրի»,-ասում է Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը:
20:40 09.07.2025
Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:40 09.07.2025
Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ MarcaԻսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...
20:30 09.07.2025
ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...
20:18 09.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...
20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...
19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...