22:20 12.09.2020
62-ամյա Սաշա Ավետիսյանի համար տարիներ առաջ սիրողական համարվող զբաղմունքը դարձել է մշտական աշխատանք։ Արդեն 15 տարի է, որ Շիրակի մարզի Քեթի գյուղում ստեղծել է իր արհեստանոցը, որտեղ պատրաստում է կենցաղում օգտագործվող, ինչպես նաև ազգային մշակույթին բնորոշող իրերի մանրակերտեր։
Մեծ համբերության ու վարպետության արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք իրական չափերից փոքր են տասնապատիկ ու ավելի անգամ։ Իսկ արհեստանոցի հյուրերը շատ հաճախ լինում են զբոսաշրջիկները։
Հաստոցի ձայնը վարպետ Սաշայի արհեստանոցից հաճախ է լսվում։ Նախկին խառատը երկաթի փոխարեն արդեն 15 տարի է՝ զբաղվում է փայտի գեղարվեստական մշակմամբ։ Փայտի հետ աշխատանքը առանց գծագրերի է, իսկ որպես հումք՝ փայտը վարպետի ձեռքում վերածվում է տարբեր ֆիգուրների, որոնց չափսերն իրականից տասնապատիկ փոքր են:
«Ինքնուս եմ, փայտի հետ սերը մանկուց է եղել, մանկուց սիրել եմ փայտի հետ աշխատելը․ ոչ միայն որպես մատերիալ, այլև գեղագիտական գործեր ստանալու հումք: Ընդհանուր առմամբ փայտն անփոխարինելի է»,- ասում է Սաշա Ավետիսյանը։
30 տարի առաջ որոշել է քաղաքից վերադառնալ հայրենի գյուղ։ Բնությունն ու գյուղական միջավայրը փոխել են վարպետ խառատի նախասիրությունները։ Համբերատարությունն ու աշխատասիրությունը չի կորցրել, թեև աշխատանքը բարդ է, սուր տեսողություն ու երևակայություն է պետք, որի արդյունքում են ստեղծվել հայկական կենցաղը խորհրդանշող առարկաներն ու գործիքները։ Զգուշավոր ու հմուտ ձեռքի շարժումներով 62-ամյա վարպետը պատրաստում է երկանքի, կճուճների, հավանգի ու ավանդական խնոցու փոքրիկ տարբերակներ։
Արհեստանոցի անկյունում թոնրում հայկական լավաշ թխելու միջավայրն է ստեղծել։ Այն, ինչ այժմ մոռացված է գյուղական կյանքում, վարպետի մոտ կարելի է տեսնել մանրակերտ տարբերակներով։ Կենցաղային գործիքներից բացի, նույնությամբ պատրաստված են նաև ազգային նվագարանների մանրակերտերը։
«Նախշերը հատ-հատ կպցրել եմ, իսկական քամանչայի վրայի ուզոռները սադափից են եղել, սա սիմվոլիկ եմ պատրաստել, լարերը իսկական ձիու մազից պիտի լինեն, իսկ իմ պատրաստածն այլ թելից է»,- քամանչայի պատրաստման եղանակն է ներկայացնում վարպետը:
Վարպետի մատնաչափ, անգամ դրանից փոքր գործերը շատ ցուցահանդեսներում են եղել, մարդիկ զարմացել են, հիացել նրա ձեռագործ աշխատանքներով, շատերն էլ, որպես հուշանվեր, գնել են։ Բայց գործեր կան, որոնցից բաժանվել չի կարող։ Արհեստանոցում է պահում գյումրվա ֆայտոնի մանրակերտը, որը մրցանակի է արժանացել։
Վարպետի աշխատանքների ամենախիստ քննադատն ինքն է։ Փայտի հետ աշխատելիս անգամ կորցնում է ժամանակի զգացողությունը։ Այդպես է եղել, երբ սկսել է պատրաստել շախմատի մանրակերտը։
Հազիվ 1-2 սմ չափսեր ունեցող խաղաքարերը համբերատար աշխատանքի արդյունքում են ծնվել, փայտի որակն ու տեսակն էլ, իրենց հերթին, երանգ են տվել աշխատանքին։
Այս մանրակերտերը շատ ստեղծագործողներ որպես դետալներ կիրառում են նաև իրենց աշխատանքներում։ Իսկ գյուղում շատերն են հյուրընկալվում վարպետի արհեստանոցը տեսնելու համար։
Հիմա փայտագործը առողջական խնդիրների ու հաշմանդամության պատճառով երկար չի կարողանում աշխատել, բայց նոր գործեր ստեղծելու ցանկությունը երբեմն նրան բերում է արհեստանոց։
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...
16:03 10.07.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՊաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...
16:00 10.07.2025
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:50 10.07.2025
6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանըԳործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում […] ...
15:41 10.07.2025
Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերելՀուլիսի 9-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոնյակի գործարանի հետնամասում զենք-զինամթերք է թողել, որը պատկանում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից պապին: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, նռնակ, բռնկիչ և ինքնաշեն ատրճանակ: Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է […] ...
15:30 10.07.2025
Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակինԵվրամիությունը չի հավատում, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները երբևէ կվերադառնան այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչև Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Հռոմում կայացած արդյունաբերական ֆորումում: «Մենք միամիտ չենք և չենք կարծում, որ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կվերադառնան նախկինում եղած մակարդակին», – ասել […] ...