Ի՞նչ են խոսել Պուտինն ու Լուկաշենկոն դեմ առ դեմ հանդիպումից առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Ի՞նչ են խոսել Պուտինն ու Լուկաշենկոն դեմ առ դեմ հանդիպումից առաջ

21:29 14.09.2020

Սոչիում ընթանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Բանակցություններից առաջ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դրանք կտևեն «այնքան, որքան կպահանջվի»։

Նախքան հանդիպումը սկսելը Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Բելառուսն ինքնուրույն պետք է լուծի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը։

«Մենք կողմ ենք, որ բելառուսներն իրենք, առանց արտաքին հուշումների և ճնշման, հանգիստ և միմյանց հետ երկխոսությամբ լուծեն այս իրավիճակը և հանգեն ընդհանուր որոշման, թե ինչպես կազմակերպել հետագա աշխատանքը։ Մենք գիտենք Սահմանադրական փոփոխությունների վրա աշխատանք սկսելու Ձեր առաջարկի մասին և կարծում ենք, որ դա ժամանակին է, տրամաբանական և նպատակահարմար»,- ասել է Պուտինը։

Պուտինը նաև շեշտել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ-ի և Դաշնակցային պետություն ստեղծելու մասին պայմանագրի շրջանակներում ձեռք բերված համաձայնություններին և կկատարի իր վրա վերցված բոլոր պարտավորությունները։

«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն այս դժվարին պահին Բելառուսին կտրամադրի 1,5 մլրդ դոլարի պետական վարկ և մենք դա կանենք։ Մենք նաև կշարունակենք մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում… Բելառուսը կլինի առաջին երկիրը, որը կստանա Քովիդ-19-ի դեմ մեր պատվաստանյութը»,- ասել է ՌԴ նախագահը։

Իր հերթին Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Բելառուսի ներքին իրավիճակի հարցում նրա դիրքորոշման համար։

«Ես ձեզ հետո մանրամասն կպատմեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Ամեն ինչ իրականում այնպես չի եղել, ինչպես ներկայացրել են լրատվամիջոցները։ Շաբաթ և կիրակի օրերին մենք ազատում ենք Մինսկի որոշ հատվածներ, որպեսզի նրանք, ովքեր երթի դուրս գալու ցանկություն ունեն, կարողանան անցնել։ Կարևորն այն է, որ նրանք սահմանը չանցնեն»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նաև ակնարկել է, որ Բելառուսի ցույցերին խառնված են արտաքին ուժեր։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անում, երբ ցանկանում է, և իրենք նույնպես զորավարժություններ կանեն և պատրաստ կպահեն իրենց բանակները։

Դեմ առ դեմ հանդիպումից հետո երկու նախագահների կողմից փաստաթղթերի ստորագրում և մամուլի ասուլիս չի նախատեսվել։ Սոչի աշխատանքային այցը Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան ուղևորությունն է օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։ 6-րդ անգամ նախագահ ընտրվելուց հետո Լուկաշենկոյի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունենում արդեն 1 ամսից ավելի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան մեկնաբանել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Տիխանովսկայան հայտնել է, որ Սոչիում ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն օրենքի ուժ չի ունենա, քանի որ Լուկաշենկոն երկրի օրինական նախագահ չի հանդիսանում։ Տիխանովսկայան հայտարարել է, որ իշխանության գալուց հետո ընդդիմությունը կվերանայի Սոչիի բանակցությունների արդյունքում կնքված բոլոր համաձայնագրերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

10:48 15.05.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

10:35 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

10:35 15.05.2025

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:28 15.05.2025

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

10:21 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։ «Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր», -ասել է նա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ: Ռյուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր […] ...

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

10:14 15.05.2025

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

Չմշկասահքի միջազգային ֆեդերացիան (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։ Սեպտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին չեզոք դրոշի ներքո կմասնակցի նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 17-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նրա հետ մրցաշարի հիմնական մասնակցի կարգավիճակ է ստացել նաև Պետեր Գումենիկը, իսկ Ալինա Գորբաչևան […] ...

BACK_TO_TOP