Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը․ Իրանում ՀՀ դեսպանի հարցազրույցը «ILNA»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը․ Իրանում ՀՀ դեսպանի հարցազրույցը «ILNA»-ին

09:36 01.10.2020

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «ILNA»-ին։
Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված ռազմական բախման պատճառը:
Այս պատերազմական գործողությունները պատահական ծագած երևույթ չեն, այլ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված լայնածավալ հարձակում, խաղաղ բանակցային գործընթացի կազմակերպված տապալում և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձ:
Ի տարբերություն այս տարի հուլիսին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի, այս անգամ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը և իր անվտանգությունը, և Հայաստանն էլ երաշխավորն է Արցախի անվտանգության:
Ադրբեջանի ներկա ագրեսիան Արցախի դեմ բնութագրվում է երկու կարևոր առանձնահատկությամբ․
Առաջին, Ադրբեջանը նախագահ Ալիևի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից և խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով,
Երկրորդ, այս նպատակի իրականացման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։ Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Միաժամանակ, արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին:
Հնարավո՞ր է, որ ռազմական գործողությունների մեջ ներքաշվեն տարածաշրջանի երկրները, և ինչպիսի՞ն կլինի ուժերի դասավորվածությունն այդ պարագայում:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ այս գործողությունները ուղղված են տարածաշրջանային կայունության և անվտանգության խաթարմանը, որի հետևանքների համար վերջիններս կրում են ողջ պատասխանատվությունը:
Այս պահին միակ երկիրը, որն ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողությունների մեջ, Թուրքիան է, որը բացարձակապես չի էլ թաքցնում իր ծայրահեղ միակողմանի և ագրեսիվ դիրքորոշումը ՀՀ նկատմամբ:
Արդյո՞ք ՄԱԿ-ը կարող է միջամտել և օգնել ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որի հիմնական ուղերձը ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցություն հայտնելն է:
Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն այս հակամարտության լուծման համար ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ:
ՌԴ-ը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և այս հարցում նրա դերակատարությունը չափազանց մեծ է, այդ թվում նաև՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Թուրքիայի մասին արդեն ասվեց: Վերջինս չի կարող և չի էլ փորձում ունենալ կառուցողական դերակատարություն և հանդես է գալիս հակամարտության կողմերից մեկի շահերի ակնհայտ պաշտպանության դիրքերից՝ գործնականում ներգրավվելով նաև ռազմական գործողությունների մեջ:
Ինչ վերաբերում է Իրանին, վերջինս մշտապես հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Հարկ է նշել, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է իրանական կողմի՝ բանակցությունների վերսկսմանն օժանդակելու պատրաստակամության մասին, մի բան, որ Հայաստանի կողմից շատ բարձր է գնահատվում:
Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունն ինչքանո՞վ է ազդել այս բախումների բռնկման վրա:
Թուրքիայի միակողմանի և ագրեսիվ դիրքորոշումը միանգամայն ակնհայտ է, և այս ռազմական բախման ընթացքում լիովին «նյութականացվեց»: Ինչ վերաբերում է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, դրանց ավարտից հետո զինուժի և ռազմական տեխնիկայի՝ Ադրբեջանի տարածքում թողնելուն, ապա դա կարելի է համարել ռազմական ագրեսիայի նախապատրաստման կարևոր բաղադրիչներից մեկը:
Ի դեպ, Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում և հատկապես Նախիջևանում կարծում ենք՝ մտահոգիչ իրողություն պետք է լինի նաև Իրանի համար:
Հակամարտության լուծման գործում ի՞նչ դերակատարություն կունենան ԵԱՀԿ Մինսկի խումբը և եռանախագահող երկրները:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն են: Այս պահին ՀՀ ղեկավարությունը մշտական կապի մեջ է համանախագահող երկրների հետ՝ ստեղծված վտանգավոր վիճակը կարգավորելու և բանակցությունները բնականոն հուն վերադարձնելու նպատակով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

11:01 19.06.2025

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

10:52 19.06.2025

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:42 19.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

10:29 19.06.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

10:24 19.06.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Հունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

10:17 19.06.2025

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...

BACK_TO_TOP