Սիրիահայ լուսանկարիչը Փարիզում մրցանակի է արժանացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

Սիրիահայ լուսանկարիչը Փարիզում մրցանակի է արժանացել

14:23 22.06.2018

Սիրիահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանն օրերս Փարիզում կայացած PX3 2018 լուսանկարչական մրցույթում Պատվո մրցանակի է արժանացել։

Այս մասին տեղեկացնում է «Հալեպ-սուլայմանիյա» ֆեյսբուքյան էջը։ Աղբյուրը նշում է, որ լուսանկարչության հանդեպ Հակոբի հետաքրքրությունը մեծացել է հատկապես Սիրիայի պատերազմի թեժանալուց հետո։ Աղբյուրը նշում է նաև, որ սև ու սպիտակ լուսանկարների սիրահար Հակոբը Փարիզի ցուցահանդեսին մասնակցել է «Պատերազմի ճարտարապետություն», «Տարբեր պատմություններ» և «Պատերազմի դիմանկար» խորագիրը կրող գործերով։

1970թ. Հալեպում ծնված Վանեսյանը մասնագիտությամբ արծաթագործ է: Նա Հալեպում ընթացող պատերազմի ամենաթեժ օրերին շրջել է Հալեպի հայկական թաղամասերում ու փաստագրել մեր հայրենակիցների ապրած դժվարին պահերը։

2014-ին նա բացել է իր առաջին ցուցահանդեսը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, որը կոչվել է «Հալեպ՝ քաղաքակրթություն և մոխիր», իսկ 2015-ին «Մոռացված մարդկություն» խորագրի ներքո մեկտեղված նրա լուսանկարները ցուցադրվել են Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

09:51 07.08.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ […] ...

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

09:50 07.08.2025

Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի համար հետադարձ կապի մեխանիզմի ակտիվացման հետևանքները խիստ չափազանցված են, և պատժամիջոցների վերականգնումն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա, քան տնտեսական։ «Համայնքը մեծապես չափազանցնում է Snapback մեխանիզմի կարևորությունը։ Եթե մեխանիզմը գործարկվի, ապա որևէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ չեն հետևի։ […] ...

CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջ

09:40 07.08.2025

CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել իր հանդիպումները իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշվում է, Թրամփի խոշոր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, սովորաբար, «ժամանակ են պահանջում» նախապատրաստվելու համար, բայց այս դեպքում նա «խնդրել է իր թիմին արագ գործել»: CNN-ի աղբյուրների […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համար

09:30 07.08.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համար

ԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հարցը, օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, […] ...

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»

09:23 07.08.2025

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»

«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

09:18 07.08.2025

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...

BACK_TO_TOP