Կրակի գոտում գտնվող թանգարաններն ու հավաքածուները ոչնչացման մեծ վտանգի տակ են. Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+25.09 oC

Կրակի գոտում գտնվող թանգարաններն ու հավաքածուները ոչնչացման մեծ վտանգի տակ են. Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

12:41 05.10.2020

Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանը երբեք գաղտնի չի պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու իր ռազմավարական նպատակը և մեծ լարվածության տակ է պահել թե՛ շփման գծի ամբողջ տարածքը, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը: 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանգեցրին լարվածության կտրուկ բարձրացման:
Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով հանրայնորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ բացահայտ դիմելով պատերազմի: Այդ նպատակով Ադրբեջանը նաև կողմնակի ուժեր է ներգրավում, դրանց թվում՝ Թուրքիային: Համաձայն հավաստի աղբյուրների՝ Թուրքիան, Սիրիայի տարբեր մասերից, օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ է տեղափոխում դեպի Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ օգտագործելու համար, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի զինված ուժերի հսկողության տակ:

Մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ՝ Ադրբեջանը նախաձեռնել է նոր հարձակում, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը, քանի որ Ադրբեջանը կրկին ցուցադրել է այդ տարածքը հայերից բնաջնջելու իր մտադրությունը:
Մի երկիր, որն իրեն ներկայացնում է իբրև հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել՝ արդեն հասել է իր իրավասության տակ գտնվող տարածքներում հայերի քաղաքակրթական ներկայության հետքի համակողմանի ոչնչացմանը՝ 20-րդ դարի ամբողջ ընթացքում իրականացնելով հայերի հարուստ մշակութային ժառանգության վերացման քաղաքականություն:

Այս դեկտեմբերին կլրանա Նախիջևանում իրագործած մշակութային վանդալիզմի ամենավերջին և տխրահռչակ գործողությունների 15-րդ տարելիցը: Խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակը հողին հավասարեցրեց Նախիջևանի Հին Ջուղա միջնադարյան հայկական գերեզմանատան մի քանի հազար հսկայական փորագիր խաչքարեր և գերեզմանաքարեր: Կան բավարար փաստեր, այդ թվում լուսանկարներ և տեսագրություններ, որոնք ցույց են տալիս հայկական մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները: Ընդհանուր առմամբ, 1997 և 2006 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Նախիջևանում ոչնչացվել է 89 միջնադարյան եկեղեցի, 5.840 զարդանախշ խաչքար և 22.000 պատմական գերեզմանաքար:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) 16-րդ գլխավոր ժողովը 2008 թվականին ընդունել է մի բանաձև, որով միջազգային հանրության մտահոգությունն է արտահայտել վանդալիզմի այս գործողությունների վերաբերյալ և ցավով նշել, որ՝ «Այս ժառանգությունը, որ երբեմն արժանի տեղ էր զբաղեցնում համաշխարհային մշակույթի ժառանգության գանձարանում, այսօր այլևս չի կարող փոխանցվել գալիք սերունդներին»:
Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ, որ ժառանգությունը պաշտպանվի: Լռություն պահպանելով՝ մենք ճանապարհ ենք հարթում աշխարհի տարբեր ծայրերում նոր մշակութային ոճրագործությունների համար:
2015 թվականին Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսում ընդունվեց հռչակագիր, որը խստագույնս դատապարտում է մշակութային զտումը, բարբարոսական ոչնչացումը, բռնությունը, գանձագողությունը և մարդկության մշակութային ժառանգության նկատմամբ իրագործվող այլևայլ հանցանքները:
Ի հակադրություն ադրբեջանական իշխանությունների` տասնամյակներ ընթացող մշակութային վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության՝ Հայաստանը և Արցախը միշտ հավատարիմ են իրենց տարածքներում մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության միջոցով խաղաղության և համերաշխության առաջընթացի գաղափարին՝ անկախ դրանց էթնիկ և կրոնական ծագումից:
Այսօր, միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ, մարտական ծանր տեխնիկայով անկանոն հրետակոծման և ռմբակոծման միջոցով՝ հարձակման է ենթարկվում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր նախապես կազմակերպած հարձակման հետևանքների և տարածաշրջանային անվտանգության, ապակայունացման ամբողջ պատասխանատվությունը:

Ներկայում կրակի գոտում գտնվող թանգարաններն ու հավաքածուները ոչնչացման մեծ վտանգի տակ են: Մենք՝ թանգարանային ոլորտի մասնագետներս, պարտավորված ենք հանրահռչակել և միջազգային հանրությանը կոչ անել պաշտպանել և պահպանել մշակութային ժառանգությունը, որը համաշխարհային բարօրությանը հասնելու միջոցներից է: Խորապես հավատում ենք ԻԿՕՄԻ-ի հանրահռչակած գաղափարախոսությանը, ըստ որի՝ թանգարաններն ու մշակույթը նպաստում են խաղաղությանն ու փոխընկալմանը, պահպանում մարդկության հիշողությունը:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը և հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը։
Միջազգային հանրությանը կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի թշնամական գործողությունները՝ այդպիսով կանխելով հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը

09:10 17.07.2025

Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը

Կատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ: Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։ Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի […] ...

Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. օգնության են հասել փրկարարները

09:05 17.07.2025

Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 16-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. բարձրացնելու և բնի մեջ դնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն արագիլի ձագին բարձրացրել և դրել […] ...

Թրամփը չի ձգտում ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել

09:00 17.07.2025

Թրամփը չի ձգտում ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում առևտրային համաձայնագրի Եվրամիության հետ, քանի որ Վաշինգտոնը կհամաձայնվի եվրոպական բոլոր ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանմամբ։ «Մենք, հավանաբար, կարող ենք համաձայնության գալ Եվրոպայի հետ։ Ես շատ անտարբեր եմ դրա նկատմամբ։ Մենք նրանց նամակ ուղարկեցինք՝ տեղեկացնելով, որ մենք պատրաստվում ենք 30% մաքսատուրքեր սահմանել սկսած օգոստոսի 1-ից», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 17.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համար

08:45 17.07.2025

Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համար

Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող կստանա 350,000 ֆունտ (402,000 եվրո) պարգևավճար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։ «Չելսին», աշխարհի ակումբային չեմպիոն դառնալով, 1 միլիարդ դոլար մրցանակային հիմնադրամից ստացել է 114,6 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ եզրափակչում լոնդոնյան ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

08:40 17.07.2025

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

Սիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...

BACK_TO_TOP