13:19 05.10.2020
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո տասնօրյա ժամկետում կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում բյուջեի փոփոխությունների նախագիծ: Այսօր գործադիրի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ մենք այսպիսի փորձ ունենք, բովանդակությամբ այն նման է նախագծին, որը ներկայացվել է այս տարվա ապրիլին:
«Վերանայվել են կանխատեսումները, ակնհայտ է, որ ռազմական դրությունն ունենալու է իր ազդեցությունը տնտեսության վրա: Մենք գնահատել ենք ազդեցությունը մոտ 0,8 տոկոսային կետ, որի արդյունքում կանխատեսվում է, որ այս տարվա համար կունենանք բացասական 6,1 տոկոս զարգացում, որը կհանգեցնի ՀՆԱ-ի անվանական մեծության փոփոխության: Ըստ այդմ՝ կունենանք 6 տրիլիոն 170 մլրդ դրամ ՀՆԱ-ի անվանական մեծություն այս տարվա արդյունքներով: Ստեղծված իրավիճակը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հարկային եկամուտների համար: 2020-ի սպասողականի համեմատ 30 մլրդ դրամ հարկային եկամուտների պակաս սպասում կունենանք այս տարվա համար»,- ասել է Ջանջուղազյանը:
Հայտնել է, որ իրականացվելու են լրացուցիչ ծախսեր, որոնց նախնական գնահատականը մոտ 40 մլրդ դրամ է, ինչն ընկած է նախագծի հիմքում: Ըստ այդմ՝ կունենանք ՀՆԱ-ի կանխատեսվող չափի 7,4 տոկոս:
Խոսել է նաև դեֆիցիտի առաջացման մասին՝ հայտնելով, որ դա հնարավոր կլինի լրացնել պարտքի ներգրավման հաշվին:
«Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել կառավարությանը ծախսերի և դեֆիցիտի ֆինանսավորման հավելվածներում կատարել փոփոխություններ: Լրացուցիչ ռազմական կարիքներով պայմանավորված ծախսերը դրանց հաշվին հնարավոր կլինի լրացնել»,- ներկայացրել է նախարարը:
09:10 17.07.2025
Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկըԿատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ: Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։ Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի […] ...
09:05 17.07.2025
Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 16-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. բարձրացնելու և բնի մեջ դնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն արագիլի ձագին բարձրացրել և դրել […] ...
09:00 17.07.2025
Թրամփը չի ձգտում ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում առևտրային համաձայնագրի Եվրամիության հետ, քանի որ Վաշինգտոնը կհամաձայնվի եվրոպական բոլոր ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանմամբ։ «Մենք, հավանաբար, կարող ենք համաձայնության գալ Եվրոպայի հետ։ Ես շատ անտարբեր եմ դրա նկատմամբ։ Մենք նրանց նամակ ուղարկեցինք՝ տեղեկացնելով, որ մենք պատրաստվում ենք 30% մաքսատուրքեր սահմանել սկսած օգոստոսի 1-ից», – […] ...
08:50 17.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 17.07.2025
Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համարԱշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող կստանա 350,000 ֆունտ (402,000 եվրո) պարգևավճար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։ «Չելսին», աշխարհի ակումբային չեմպիոն դառնալով, 1 միլիարդ դոլար մրցանակային հիմնադրամից ստացել է 114,6 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ եզրափակչում լոնդոնյան ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...
08:40 17.07.2025
Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համարՍիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...