16:31 09.10.2020
Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից դեռ մեկ ամիս առաջ Թուրքիան սիրիացի գրոհայինների է սկսել հավաքագրել՝ օգնելու Ադրբեջանին: Այս մասին գրում է Asia Times -ը։
Վարձկանների հավաքագրման մասին տեղեկությունները Սիրիայում սկսել են տարածվել սեպտեմբերի 1-ից: Սեպտեմբերի 6-ի դրությամբ թուրքամետ խմբավորումների հրամանատարներն արդեն սկսել էին գրանցել զինյալներին՝ Ադրբեջան տեղափոխելու համար:
Սիրիացի Խալեդը Ադրբեջան է մեկնել ռազմական գործողությունների մեկնարկից երկու շաբաթ առաջ: «Սեպտեմբերի 14-ին մենք ավտոբուսով Սիրիայից ուղևորվել ենք հարավային Թուրքիա: Մենք 25 երիտասարդներով էինք»,- պատմել է սիրիացին: Նրա խոսքով՝ Թուրքիայում իրենք բուժզննում են անցել՝ համոզվելու, որ չունեն հիվանդություններ կամ վնասվածքներ: Թուրքիա ժամանած անձինք, որոնց տարիքը չի եղել 18-40-ի սահմանում, ետ են վերադարձվել։ Մնացածները տեղափոխվել են ռազմական գործողություններին մասնակցելու համար։
«Ես ապագա չունեի: Ես պատասխանատվություն եմ կրում ընտանիքիս ծախսերի համար»,- ասել է 20-ամյա Խալեդը, որին 1500 դոլար աշխատավարձ են խոստացել:
Նրան նաև ասել են, որ իր մահվան դեպքում ընտանիքին 100 հազար դոլար կվճարեն, իսկ եթե վիրավորվի՝ իրեն 7000 դոլար:
Մյուս զինյալը՝ 5 երեխայի հայր 42-ամյա Ահմադը, ասել է, որ աշխատավարձի պատճառով է ցանկացել մեկնել Ադրբեջան։
«Ինձ դրան մղեց 1500 դոլար կազմող աշխատավարձը. ես Սիրիայում 1500 դոլար մեկ տարում եմ ստանում։ Ես փնտրում եմ արժանավայել կյանք իմ երեխաների և ինձ համար»,-նշել է նա:
Սակայն Ահմադը չի տեղափոխվել Ադրբեջան, քանի որ տարիքը չի համապատասխանել «պահանջներին»։
Ադրբեջանի համար կռվող առաջին շաբաթում սպանված սիրիացի Մոհամադ Շաալանի հարազատները հրաժարվել են հաստատել նրա մահը՝ պարզաբանելով, որ կկորցնեն Թուրքիայի կողմից խոստացված ֆինանսական փոխհատուցումը, եթե խոսեն լրատվամիջոցների հետ:
Թուրքիայի աջակցությունը վայելող բանակը հրաժարվել է պատասխանել մինչ այժմ Ադրբեջանում սպանված սիրիացի մարտիկների ընդհանուր թվի վերաբերյալ հարցերին:
Բայց ըստ առաջնագծում գտնվող սիրիացի զինյալներից մեկի՝ ռազմական գործողություններին առաջին շաբաթվա ընթացքում սպանել են իր ավելի քան 50 ընկերների։
22:14 19.07.2025
43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Շնող գյուղի սկզբնամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Արևածագ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) պատժի կրումից խուսափելու համար. խափանման […] ...
21:50 19.07.2025
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթՈւկրաինայի պատվիրակությունը ռուսական կողմին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն արել է Ստամբուլում կայացած բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «ԱԱԽ քարտուղար Ումերովը հայտարարել է, որ առաջարկել է ռուսական կողմին հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ։ Բանակցային դինամիկան […] ...
21:37 19.07.2025
Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...
21:26 19.07.2025
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՀուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...
21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-իՎիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...