20:10 10.10.2020
Արցախում թշնամու նշանառության տակ են գտնվում նաև բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը։ Գյուղերի ու քաղաքների բնակիչների մեծ մասը չի լքել ծննդավայրը , պատսպարվում է ապաստարաններում։Կանայք ,երեխաներն ու տարեցները ժամանակավոր տեղափոխվել են Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ մարտական գործողությունների ավարտից հետո անպայման վերադառնալու վճռականությամբ։
Քանի դեռ գտնվում են Հայաստանում,դպրոցահասակ երեխաները այստեղ կշարունակեն դպրոց գնալ ։Շիրակի մարզի մի քանի դպրոցներ արդեն ընդունել են արցախցի աշակերտներին։Ալիսան մի քանի օր է նոր միջավայրում է։
Հադրութի շրջանի Այգեստան գյուղից կրակահերթերի ու հրթիռակոծությունների տակ մի կերպ կարողացել են դուրս գալ, իրենց հետ տնից ոչինչ վերցնել չեն հասցրել։
«Առավոտյան ժամը 8-ին սկսվեց,մենք շորերս էինք հագնում,հետո կրակեցին,դուրս եկանք պատուհաններով,էլի շարունակում էին կրակել,փախանք գնացինք ուրիշ տեղ թաքնվեցինք»,- պատմում է Ալիսա Մայիլյանը։
Մի քանի ժամ մնացել են թաքստոցում,հետո Ստեփանակերտից եկած պապիկի օգնութամբ կարողացել են գյուղից դուրս գալ:Մեկ շաբաթ է, որ Գյումրիում են :Իր արցախյան առօրյայի մասին պատմում է նաև նոր դասընկերներին:Ավելի անկաշկանդ զրուցելու , իրար հասկանալու համար տարբերակ գտել են , Ղարաբաղի կամ գյումրվա բարբառների փոխարեն խոսում են գրական ։
«Գրական ենք իրար հետ խոսում ու հասկանում ենք իրար։Ալիսան Ղարաբաղի բարբառով չի խոսում,մենք էլ այնպես ենք անում,որ կարողանանք իր լեզուն հասկանանք, ինքն էլ՝ մերը»,-ասում է Ալիսայի համադասարանցի Միլենան։
Դպրոցական է նաև Ալիսայի կրտսեր եղբայրը՝ Արամը:Սովորում է երրորդ դասարանում:Շատ խոսել չի սիրում,լուռ է ու մտախոհ:Իսկ պատճառը հայրիկն է,նա հիմա Արցախում է ,իրենց տան ու դռանը ,գյուղին տեր կանգնելու համար:Արամը նրա բացակայությունից շատ է տխրում:
«Հայրիկիս եմ շատ կարոտել ու մեր քաղաքը։Հայրիկս վիրահատված էր,մեզ հետ չեկավ,հիմա էնտեղ է մնացել»,-պատմում է Արամը։
Հայրիկի հետ այս ընթացքում մեկ անգամ է խոսել :Ասել է՝ դպրոցում լավ կսովորես:
Այստեղ Արամի, Ալիսայի ու նրանց ընտանիքի համար ապրելն անվտանգ է, բայց երբ կրակոցները դադարեն վերադառնալու են իրենց գյուղ, վերականգնելու են ռմբակոծված տունն ու շարունակելու են ապրել այնտեղ։
«Մեր հայրենիքն է,մենք թշնամուն ոչ մի բան չունենք տալու,որովհետև իրենք վատն են։Էստեղ մենք ժամանակավոր ենք ,անհամբեր սպասում ենք,որ պատերազմը ավարտվի,մենք էլ գնանք մեր գյուղը»,-ասում է Արամի քույրը՝ Ալիսան։
Ամեն օր լավ լուրի են սպասում ծննդավայր Արցախից։ Աչքերը ճամփին է, թե երբ է արցախյան ու ապրիլյան պատերազմների մասնակից հայրիկը գալու Գյումրի ու իրենց հետ վերադառնա հայրենի տուն ։Ուզում են, որ իրենց տանից հեռանալու պատճառ այլևս չլինի ։
13:47 11.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Հորդանանի թագավորի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ի հետ։ Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ս/թ օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։ Վարչապետ Փաշինյանն Աբդալլահ II–ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ […] ...
13:31 11.08.2025
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը, 12-ին աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանովԵրևանում օգոստոսի 11-12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 11-ի երեկոյան, 12-13-ին գիշերը և երեկոյան, 14-ի և 16-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...
13:20 11.08.2025
Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցՀՀ դպրոցական Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI), որն անցկացվել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմով, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 4 մասնակից (80 թիմ): Մասնակիցների տարիքային շեմը պետք է չգերազանցեր 20-ը։ Հայաստանը օլիմպիադային մասնակցել է 1 […] ...
13:09 11.08.2025
Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածումՍեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից: Այժմ Դուք կարող եք՝ ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի, արագ ազատել ճանապարհը և 3 ժամվա […] ...
13:00 11.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորել է գլխավոր վարչության պետին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով համակարգում վերջինիս երկար տարիների ծառայությունը, մասնագիտական և […] ...
12:49 11.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգՕգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...