Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան

10:25 11.10.2020

«Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների  միջև հրադադարի պայմանավորվածությունը հակառակորդը բազմիցս խախտել է: Մենք ակնկալում ենք  քաղաքակիրթ աշխարհի օժանդակությունը տարածաշրջան միջազգային տեռորիմի թափանցելու դեմ, և դա՝ ոչ միայն կոչերով»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա հիշեցրել է, որ Արցախի ազատագրական պայքարի դեմ կռվում են միջազգային ահաբեկիչները: «Սմերչ», «Պոլոնեզ» ԱԹՍ. Ադրբեջանը խաղաղ  բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ այդպիսի զինատեսակներ է օգտագործում: «Ստեփանակերտում չկա տեղ, որտեղ մի քանի անգամ պայթած չլինեն այդ արկերը,-նշել է Արցախի նախագահը և ավելացրել, որ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են համամարդկային արժեքները, ընթանում է  բնակչության  բնաջնջման գործընթաց:

«Այսքանից  հետո  առաջարկում են Արցախի բնակչությանը իրենց կողմից առաջադրված պայմաններ»,-ասել է նա՝ նշելով, որ Արցախը Հայաստանի և Սփյուռքի  օժանդակությամբ իրականացնում է իր ինքապաշտպանության իրավունքը:

«Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,-ընդգծել է Ա. Հարությունյանը:

Նա հայտնել է, որ եթե Ադրբեջանը առաջիկա մեկ -երկու օրում չպահպանի հրադադարի պահանջները, Արցախը դիմելու է Հայաստանի իշխանություններին, միջագային հանրությանը և աշխարհի բոլոր երկրներին՝ Արցախի անկախությունը  ճանաչելու համար:

Հարությունյանը նշել է, որ  առավոտից իրադրությունը համեմատաբար հանգիստ է, առաջնագծում շատ փոքր հրաձգություններ են, կիրառվում է սովորական հրետանի. մինչդեռ երեկ հրադադար չի եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

BACK_TO_TOP