19:55 12.10.2020
Տարբեր ժամանակներում հայ ժողովրդի հաղթանակները, հերոսական պայքարն իրենց արտահայտությունն են գտել արվեստում, մասնավորապես գեղանկարչությունում: Գույներն ու կերպարներն արտահայտել են հայ ժողովրդի հերոսապատումները: Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Գյումրիում արվեստի ժամանակակից ուղղության՝ սթրիտ արտի աշխատանք է ծնվում: Հեղինակը գյումրեցի նկարիչ Կառլեն Վարդերեսյանն է: Ընտրել է քաղաքի ամենաբանուկ հատվածը, որտեղ ներկայացնում հայկական բանակը իրական հերոսներով ու նրանց հավաքական կերպարով:
«Պատկերել եմ հաղթական պահը,որտեղ դրոշակակիրը դնում է Արցախի և Հայաստանի դրոշները: Մեկ հիմքով, մեկ արմատով են, բայց երկու դրոշ է: Չեմ ֆիքսվել կոնկրետ մարդկանց վրա, որովհետև սա ընդհանուր է, սա ցույց է տալիս հաղթական պահը, իսկ հաղթանակը բոլորինս է: Ամեն մեկն իր կռիվն է տալիս: Նաև խրամատների տեսարան եմ նկարում: 3 զինվոր կռվում են անթիվ թշնամիների դեմ: Սա ցույց է տալիս, թե ինչքան ուժեղ են մեր զորքերը»,- shantnews-ին ասել է նկարիչ Կառլեն Վարդերեսյանը:
Ստեղծագործելու համար տարածք ընտրել է Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ՝ կամրջի տակ գտնվող ազատ պատերը, որտեղ տարածությունը մեծ է: Բանակ ու հաղթանակ նկարել նեղ տարածքում հնարավոր չէ: Հայ հրետանավորները, օդաչուները, զինվորները, բոլորը մեկ նկարում են միասնական կերպարով: «Հաղթանակ» վերնագրած նկարն արդեն ավարտուն է: Հանդիպակաց մայթին մեկ այլ, էլի հայ զինվորի հավաքական ուժի մասին հերոսապատում է ծնվում։
Հաղթանակը կապույտ ու սպիտակ գույներով է պատկերել, իսկ խրամատային տեսարաններում նկարիչը վառ գույներ է ընտրել:
«Հերոսները պետք է պայծառ լինեն: Եթե ավելի պայծառ ներկեր ունենայի, ոսկեգույնով էլ կներկեի»,- ասել է նկարիչը:
Նկարներն ամեն օր հաղթանակի ու այն կերտողների մասին են հիշեցնում։ Կառլենը որոշել է, եթե ներկերը հերիքեն, Գյումրիի տարբեր հատվածներում նկարելու է այս պատերազմում սխրանքներ գործած, լուսանկարներով հայտնի դարձած հերոսներին, ժպտացող ու հաղթանակով վերադարձող զինվորներին:
13:57 21.07.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումըՀուլիսի 21-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։ Հանդիսավոր արարողության ընթացքում ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։ Այնուհետև […] ...
13:50 21.07.2025
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում (Արմավիրի մարզի, Բաղրամյան համայնք) ու պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի պանրի հասունացման հատվածի նախագծումն ու կառուցվածքը չի բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը, • արտադրամասը չի ունեցել վերջնական արտադրանքի […] ...
13:42 21.07.2025
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում հուլիսի 22-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 06:00-ից 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի և Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
13:31 21.07.2025
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունըԵրևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […] ...
13:20 21.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...
13:11 21.07.2025
Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդներիՄեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...