Նոր զարգացումներ Դավիթ Գարեջիի վանական համալիրի վիճելի տարածքի սահմանազատման գործընթացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Նոր զարգացումներ Դավիթ Գարեջիի վանական համալիրի վիճելի տարածքի սահմանազատման գործընթացում

10:46 16.10.2020

Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո երկրում նորից ակտիվ քննարկման առարկա դարձավ վրաց-ադրբեջանական սահմանի զատման հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում: Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ ձեռք են բերվել նոր քարտեզագրական նյութեր, նաև չբացառեց, որ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում ձեռք բերված նոր քարտեզագրական նյութերը փոխեն 2006-2007 թթ․ ձեռք բերված համաձայնությունը:

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումն ԱԳՆ և ՆԳՆ աշխատակիցների ՝ Մելաշվիլիի և Իլիչևայի նկատմամբ, դատախազության միջնորդագրի հիման վրա։

Հոկտեմբերի 15-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասն Ադրբեջանին փոխանցելու գործով կալանավորված, սահմանազատման և գծանշման պետական ​​հանձնաժողովի երկու փորձագետների` Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչևայի նկատմամբ:

Անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ մինչև 2007 թվականը ներառյալ ձեռք բերված սահմանազատման համաձայնությունը որոշ հատվածներում չի համապատասխանում նախքան այդ գոյություն ունեցող՝ 1937-1938 թվականներին կազմված քարտեզներին, ինչի արդյունքում Վրաստանը զրկվում է շուրջ 3500 հա տարածքից:

Դատախազությունը մեղադրել է ձերբակալվածներին 1937-38 թվականների տեղագրական քարտեզի վրա ՊՆ-ից ստացված վկայագրի հիման վրա «համապատասխան փաստաթղթերն անտեսելու» մեջ, որը, ըստ քննության, ամբաստանյալները թաքցրել են հանձնաժողովի անդամներից, որպեսզի այն չօգտագործվի սահմանազատման գործընթացում: Ըստ այդմ, պետական սահմանի առանձին հատվածների համաձայնեցումը եղել է ոչ իրավաչափ և ի վնաս Վրաստանի շահերի։ Խոսքը Դավիթ Գարեջիի միջնադարյան վանական համալիրի մասին է, որի մի մասը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի վիճելի հատվածներում: Ի դեպ,առ այսօր համաձայնեցված է  երկու պետությունների սահմանի 66% -ը:

Գործընթացին արձագանքել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Ադրբեջանը մեր հարևանն է, բարեկամը, ռազմավարական գործընկերը, և սահմանազատմանը վերաբերող ցանկացած հարց երկկողմ խնդիր է, որը կլուծվի ռազմավարական գործընկերության, բարեկամության և բանակցությունների արդյունքում», – ասել է նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

BACK_TO_TOP